Գորիսյան ընտրապայքարի ողջամիտ ուրվագիծը

17.10.2017 10:36
1868

Գորիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նոր փուլ է թեւակոխում:


Կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին, ավարտվեց համայնքի ղեկավարի թեկնածուի առաջադրումների ժամկետը, մեկ օր հետո էլ կատարվեց թեկնածուների գրանցում:


Եվ արդեն կարելի է ասել, որ նոյեմբերի 5-ին գորիսեցի ընտրողները քվեարկություն կկատարեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Առուշ Առուշանյանի, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի եւ Արշակ Մկրտչյանի միջեւ, եթե, իհարկե, վերջինս սահմանված 48 ժամում լրացնի անհրաժեշտ փաստաթղթերում առկա բացը:


Ավագանու ընտրություն Գորիսում չի լինի, քանի որ գործող ավագանու լիազորություններն ավարտվում են 2021 թվականին:


Գորիս համայնքի ղեկավարի թեկնածուներից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները:


Առուշ Առուշանյանը պաշտոնավարման կարճ ժամանակաընթացքում ցույց տվեց, որ ի վիճակի է ղեկավարելու քաղաքային տնտեսությունը, լուծելու համայնքի բնակիչներին մտահոգող հարցերից մի քանիսը՝ աղբահանություն, մայթերի եւ զբոսայգիների մաքրության ապահովում, քաղաքային տրանսպորտի աշխատանքի կանոնակարգում:


Սամվել Հարությունյանն էլ դեռեւս Արցախյան պատերազմի դժվարին օրերին էր ապացուցել (երբ Գորիսը ռազմական գործողությունների թատերաբեմ էր), որ կարող է արժանապատվորեն ղեկավարել համայնքը եւ լինել հանրապետության հեղինակավոր համայնքապետերից մեկը: Վերջին շրջանում աչքի է ընկնում մեր երկրամասի արժանապատվության, մասնավորապես վնասարար մարզպետից Սյունիքն ազատագրելու համար ծավալված ազնիվ պայքարում:


Արշակ Մկրտչյանը… Նա կարող եւ պատրաստակամ երիտասարդ է, Գորիս քաղաքի ամենամեծ գերդաստաններից մեկի զավակը, ինչը չի կարող էական նշանակություն չունենալ համայնքապետի ընտրության ժամանակ:


Գորիսեցիների մեծ մասը, ըստ մեր հարցումների, ակնկալում է քաղաքակիրթ ընտրապայքար՝ առանց իրար հայհոյելու, առանց միմյանց անցյալը փորփրելու, առանց մեկմեկու պիտակավորելու:


Ընտրապայքարի գլխավոր հարցը պետք է լինի այն, թե թեկնածուներից ով ինչպես է պատրաստվում լուծել Գորիս քաղաքի եւ համայնքի մեջ մտնող գյուղերի առջեւ ծառացած հարցերը, ով ինչպես է տեսնում բազմաբնակավայր համայնքի հիմնախնդիրները՝ ըստ լուծման առաջնահերթությունների: Եվ այդ ամենը, կարծում ենք, ի հայտ կգա թեկնածուների նախընտրական ծրագրերում, թեկնածուների հրապարակային բանավեճերում (յուրաքանչյուր հարթակ ընդունելի է):


Իսկ թեկնածուներից յուրաքանչյուրի նախընտրական թիմում ընդգրկված առանձին մարդիկ, ովքեր փորձում են ընտրապայքարի քողի տակ կամ տեղական իշխանության լծակների օժանդակությամբ իրենց անձնական ընդդիմախոսներից վրեժ լուծել եւ իրենց չեղած-չունեցած վարկանիշը ցուցանել, տեղ չպիտի գտնեն:


Ինչ վերաբերում է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման օրինականությանը, վարչական ռեսուրսի չեզոքությանը, ապա դրանք լեգիտիմ ընտրության պարտադիր եւ անշրջանցելի պայմանն են: Շատ կարեւոր է լինելու մարզպետի պահվածքը. եթե գոնե մեկ անգամ նախընտրական շրջանում երեւա Գորիսում, եթե մարզպետարանից որեւէ մեկը զանգահարի գորիսյան ենթակա կառույցների ղեկավարներին, ապա օրինական ընտրության մասին խոսք լինել չի կարող՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:


Դա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ գործող իշխանությունները մինչեւ հիմա չեն պատասխանել հարցին, թե ինչու է պաշտոնանկ արվել Գորիս համայնքի ընտրյալ ղեկավարը:


Միայն եւ միայն գորիսեցի ընտրողը պետք է որոշի (առանց դրսի միջամտության), թե ով է առաջիկա տարիներին ղեկավարելու համայնքը:


Նման ընտրության արդյունքում Գորիս համայնքի ղեկավար դարձած անձնավորությունը, անշուշտ, կլինի բոլորիս համար ընդունելի համայնքապետ: Եվ պարտված թեկնածուն այդ դեպքում առաջինը պետք է շնորհավորի հաղթողին:


Միայն եւ միայն այդպես կարող ենք նոյեմբերի 5-ից հետո ունենալ ավելի միասնական, ավելի համերաշխ ու համախումբ, քինախնդրությունից եւ վրեժխնդրությունից զերծ համայնք:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40