Գործարար Արմեն Մինասյանի բարեգործական ակցիան Սյունիքում, որ քաջալերանքի արժանի է

02.05.2020 15:56
1718

Համավարակի պատճառած դժվարություններն արդեն իսկ զգացվում են մեր կյանքի բոլոր ոլորտներում:

Դժվարություններին դեմ հանդիման են հայտնվել հատկապես սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները, գործազուրկները, թոշակառուները, հաշմանդամները:

Իհարկե, կառավարությունն ընդունել է սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր, բայց դրանք, կարծեք, ոչ բոլորին են հասու կամ ոչ լիարժեք են առաջ եկած խնդիրները լուծում:

Հենց այդ պատճառով է, որ վերջին օրերին կրկին ականատես ենք դարձել մեր ժողովրդի երեւելի զավակներին բնորոշ բարեգործությունների, միմյանց կարեկցելու եւ նեցուկ լինելու դրսեւորումների:

Ծագումով ապարանցի Արմեն Մինասյանին, ով բնակվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում, մայիսի 2-ին պատահաբար հանդիպեցինք Հարժիս գյուղում:

Գործարարը թիվ 12 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի ընկերակցությամբ գյուղ էր բերել ծանրոցներ՝ սոցիալապես անապահով ընտանիքիներին աջակցելու համար:

-Արմեն Մինասյանը փաթեթներ է բերել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր՝ անապահով ընտանիքների մի մասին օգնելու նպատակով, - ասաց ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: -180 փաթեթ բաժանել ենք Վայոց ձորում, 101-ը՝ Կապան համայնքում, մնացածը՝ Գորիսի տարածաշրջանում:

Իսկ գործարար Արմեն Մինասյանը, որքանով հասկացանք, հաճույքով է կյանքի կոչում իր նախաձեռնությունը:

-Նպատակս մեկն է՝ դժվարին այս օրերին ինչ-որ բանով էլ ինքս օգտակար լինել մարդկանց, եւ այս ձեռնարկումն առաջին քայլն է այդ ուղղությամբ,-ասաց Արմեն Մինասյանը:- Միգուցե եւ հանրապետության այլ տարածաշրջանում իրականացնեի  նախաձեռնությունս, բայց իմ բարեկամ  Արմեն Խաչատրյանի հորդորով կարեւորեցինք  Վայոց ձորի եւ Սյունիքի  մարզերը:

Գործարար Արմեն Մինասյանի եւ պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությունը բարձր գնահատեց Հարժիսի վարչական ղեկավար Մհեր Թարխանյանը՝ նրանց փոխանցելով գյուղի բնակիչների շնորհակալությունը:

Աննա Ալեքսանյան

На изображении может находиться: 4 человека, люди стоят, дерево, на улице и природа

На изображении может находиться: 6 человек, люди стоят, дерево и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит, дерево и на улице

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

27.10.2026 11:05

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

27.10.2026 10:42

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37