Գրադարանը՝ գիտելիքի դուռ

12.05.2017 10:48
1824

Գորիսի պետական համալսարանում նույնպես իրականացվում է «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում եւ Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման եւ գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» ծրագիրը: Ծրագրի հայաստանյան գործընկերներն են Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը: Ծրագրի համակարգողն է ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Ծրագրի կոնսորցիումի եվրոպական գործընկերներն են Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտը (Իռլանդիա), Կրետեի համալսարանը (Հունաստան), Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանը (Ռումինիա), Փայրամիդ խումբը (Գերմանիա): Ծրագրում ընդգրկված է Հայաստանից ինը բուհ: «Գիտելիքի ուղի» կարգախոսով մայիսի 3-ին համալսարանում սկսվեց «Գրադարանային իրազեկման օր» միջոցառումը:

«Գրադարանային իրազեկման օր» միջոցառման նպատակը կրթական գործընթացներում գրադարանների եւ գրադարանավարների ներդրումը գնահատելն էր եւ գրադարանների հասանելիությունը խթանելը:

Բացման խոսքով հանդես եկավ եւ հանդիպման մասնակիցներին ողջունեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա.Ղուկասյանը: Նա ողջունեց բոլոր մասնակիցներին գրադարանային իրազեկման օրվա կապակցությամբ եւ նշեց ծրագրի կարեւորությունը, անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, գործընթացի առանձնահատկությունները:

Ծրագրի համակարգող Նաիրա Սաֆարյանն իր խոսքում ասաց, որ գրադարանը մի կենտրոն է, որը մեծ դեր ունի կրթական գործընթացում: Նա նշեց, որ այս ծրագրով համալսարանից գրադարանավարներ են արդեն ուսուցանվել, եւ ծրագիրը նպաստել է նոր համագործակցությունների ձեւավորմանը, խթանել գրադարանի աշխատանքի աշխուժացմանը: Նա ներկայացրեց գրադարանների հասանելիության ուղղությամբ ունեցած հաջողությունները, ձեռքբերումներն ու մարտահրավերները, գրադարանավարների վերապատրաստման համար նախատեսված ութ ուսումնական մոդուլների մշակման աշխատանքները: Ծրագրի ընթացքում Կառավարման ակադեմիայում կազմակերպված դասընթացներին («Ժամանակի կառավարում եւ աշխատանքի առաջնահերթությունների սահմանում», «Անգլերեն հատուկ նպատակների համար») ակտիվ մասնակցել են թե՛ ուսանողները, թե՛ աշխատակազմի ներկայացուցիչները եւ թե՛ դասախոսները: Եվ Ա.Ղուկասյանը, եւ Ն.Սաֆարյանը հատկապես կարեւորեցին գրադարանավարների վերապատրաստման, գրադարանները տեխնիկապես վերազինելու կարեւորությունը` ներկայացնելով մի շարք երկրների փորձը: Նրանք նշեցին, որ մեր քաղաքում եւս անելիքները շատ են, սակայն այս ծրագիրը հնարավորություն է տալիս քայլ առ քայլ հաղթահարել մեր գրադարանների առջեւ ծառացած մարտահրավերները` վերապատրաստելով մեր գրադարանավարներին եւ տեխնիկապես վերազինելով գրադարանները: Համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող Ս.Ալավերդյանը ներկայացրեց աշխարհի ամենագեղեցիկ եւ ամենաարտասովոր գրադարանները՝ զուգահեռաբար մասնակիցների դատին ներկայացնելով իր տեսլականը գրադարանի իր կերպի մասին:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները հանդես եկան առաջարկություններով, որն ուղղված էր գրադարանների ծառայությունների մատուցման որակի բարելավմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Գորիսի քաղաքային գրադարաններից ներկայացուցիչներ: Մասնակիցներն առաջարկեցին այս միջոցառումը մեկ անգամ եւս կազմակերպել, սակայն ավելի մեծ ձեւաչափով, ընդգրկելով նաեւ դպրոցների ներկայացուցիչներին: Նման դեպքում ավելի շատ մարդիկ կիրազեկվեն այս ծրագրին, եւ, անշուշտ, այն կնպաստի ընթերցողին գրադարանի հետ կապելուն: Որովհետեւ հիմա գրադարանների ընթերցողների թվի կրճատման միտում է արձանագրվում: Ճիշտ է, այստեղ իր դերն ունեն նաեւ ժամանակակից տեխնոլոգիաները. համացանցը եւս կլանել է գրադարանների այցելուներին, եւ մարդ իր տանը նստած կարող է աշխարհի ցանկացած գրադարանից գտնել իրեն անհրաժեշտ գրականությունը:

Համալսարանի գրադարանի վարիչի պաշտոնակատար Ն.Շալունցը նշեց, որ իրենք ունեն 1500 ընթերցող: Գրադարանն ունի խորհուրդ, որը համալսարանի ռեկտորին կից խորհրդատվական մարմին է: Նա մեծ ակնկալիքներ ունի LNSS ծրագրից, քանի որ այն միտված է գրադարարանների անձնակազմի կարողությունների զարգացմանը: Դրա շնորհիվ գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով համալսարանի գրադարանը հաջողություններ կարձանագրի եւ ոչ մի ուսանող մասնագիտական գրականության պակաս չի զգա:

Միջոցառման ընթացքում ներկաները տեսաֆիլմերի միջոցով ծանոթացան աշխարհի հնագույն եւ ժամանակակից յուրօրինակ թանգարան-գրադարաններին:

Հետաքրքիր անակնկալ էր ներկաներին սպասվում համալսարանի գրադարանում: Այստեղ կազմակեպված միջոցառումը նվիրված էր Հովհաննես Շիրազին, եւ որպես հաջողություն կարելի է արձանագրել, որ մեծագույն բանաստեղծը յուրովի ներկայացվեց՝ նոր լույսի տակ, որը վարձատրվեց ըստ արժանվույն. ներկաները ծափերով ընդունեցին այն:

Գրադարանային իրազեկման օրվա շրջանակում «Գիտելիքի դուռ» միջոցառումն, իրոք, բացեց մի նոր աշխարհ. դա գրադարանային աշխարհն է, որն ամենամեծ դուռն է գիտելիքի ճանապարհին: Նմանատիպ միջոցառումներ այդ օրը տեղի ունեցան ծրագրի գործընկեր հաստատություններում եւս:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08