«Գրանդ հաուս» համալիր.եղածին ավելացան ժամանցի նոր պայմաններ

22.07.2019 17:02
2027

1993-ի օգոստոսի 18-ին հայ-ադրբեջանական հակամարտության օրերին, հակառակորդի ռազմական կործանիչի նետած կես տոննանոց ավիառումբը Շինարարների թաղամասի N6 շենքը ապրելու համար վթարային դարձրեց. 56 ընտանիք զրկվեց ընտանեկան հարկից։ Սա Կապանյան գոյամարտի ամենատխուր էջերից է: Տեւական ժամանակ կիսավեր շենքը շարունակում էր իր անիմաստ գոյությունը:  Արցախյան պատերազմի այդ տխուր հետքը վերացնել էր պետք, ինչը եւ եղավ մեկուկես տասնամյակ հետո: Այժմ դրա տեղում կառուցվել է «Գրանդ հաուս» ռեստորանահյուրանոցային համալիրը, որ իրականություն դարձավ նույն թաղամասի բնակիչ Դավիթ Սողոմոնյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով։ Նա առաջին ականատեսներից էր ռմբահարության եւ շենքի մոտ հացի մեքենայի այրվելուն։

Նախ անհրաժեշտ էր հեռացնել տարածքում կուտակված շինարարական եւ կենցաղային աղբը։ Դավիթ Սողոմոնյանի փոխանցմամբ՝  չորս-հինգ ամիս զբաղված էին տեղանքն աղբից «ազատագրելու» գործով: «Միայն դրանից հետո կարելի էր հաճելի միջավայր ստեղծել, իրագործել մտահղացումդ, իսկ երբ 2006-ին արու զավակ ունեցա եւ Հրանտ կոչեցինք, որոշեցի՝ նոր համալիրը որդուս անունը պիտի կրի», - պատմում է Դավիթը:

2008 թվականին սկսվեց շինմոնտաժային աշխատանքները, ասում ենք մոնտաժային, քանզի, նախեւառաջ, անհրաժեշտ էր ապամոնտաժել վթարային շենքը։ Հինգ ամիս աշխատել են ավտոկռունկներն ու բեռնատարները: Դրանից հետո ամրացվեց ռմբահարված շենքի հիմքը, որի վրա վեր բարձրացավ եռահարկ համալիրը։ Այն գործում է արդեն չորս տարի եւ ունի բար-ռեստորան, բիլիարդանոց, սաունա, շոգեբաղնիք, հյուրանոցային հարկաբաժին (ինը համար, ներառելով չորս լյուքս համար): 

Վերջերս համալիրում շինարարական աշխատանքներ էին ընթանում, որոնք ավարտին են հասցվել: Ընդլայնվեցին «Գրանդ հաուս»-ի ժամանցային հնարավորությունները։ Եղածին ավելացավ բաց լողավազանը, ամառային խոհանոցը` թոնրով ու կրակարանով, բացօթյա սրճարանը եւ հանգստի սենյակները, որտեղ կարելի է նաեւ գիշերել: Գրավիչն այն է, որ եւ շինարարություն իրականացնելիս, եւ դրանից հետո զբաղվածության խնդիր է լուծվել: Իսկ այն, ինչ ստեղծվել է, հնարավորություն է ընձեռում ամառային հանգիստը լավագույնս անցկացնելու համար: Համալիրն ունի եւս մի առավելություն. հեռու է քաղաքի աղմուկից, ունի բակային տարածք, որ հաճելիորեն ձեւավորված է:

Սրանով չեն ավարտվում համալիրի ժամանցային հնարավորությունները։ Դավիթ Սողոմոնյանն էլի պլաններ ունի, որը ներկայացրեց «Սյունյաց երկրին», բայց իրադարձություններից առաջ չընկնելու տրամաբանությամբ չենք հրապարակում, փոքր-ինչ սպասելով դրանց իրականացմանը։

Վահրամ Օրբելյան

https://www.facebook.com/profile.php?id=100005778242157&epa=SEARCH_BOX

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10