Գրքասերների համար գիրք նվիրելու տոնը դառնում է օրացույցի մեջ կարմիրով նշվող օր

18.02.2019 17:44
1158

Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը արդեն մի քանի տարի գիրք նվիրելու տոնի է վերածվել Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ջանքերով: Նրա նախաձեռնությունը 2008 թվականին ամրագրվել է Հայաստանի կառավարության որոշմամբ: Տարեցտարի Գիրք նվիրելու օրն ավելի մեծ սեր է վայելում երկրում: Հանրապետության  գրեթե բոլոր գրախանութներում զեղչեր են գործում, անցկացվում են գրքի տոնավաճառներ, շնորհանդեսներ՝ նպաստելով գրքի հանդեպ հետաքրքրության մեծացմանը:

«Բազմիցս ասել եմ, որ Գիրք նվիրելու օրն ամենահրաշալի տոնն է Հայաստանում: Անկախության տոնից հետո այն ամենակարևոր ու նշանակալի իրադարձությունն է, որովհետև ձևավորում է ինտելեկտուալ մշակույթ, գիրք նվիրելու մշակույթ և ուրախալին այն է, որ տարեցտարի տոնը մեծ մասշտաբներ է ընդունում:  Հաճելի է փաստել, որ գիրք նվիրելու արվեստը վերադառնում է և բացի Գիրք նվիրելու օրվանից նաև այլ առիթներով են կազմակերպվում գրքի հետ կապված զանազան միջոցառումներ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նա հավելեց, որ բավականին դժվար է իրեն գիրք նվիրել, քանի որ հայալեզու գրեթե ամեն գիրք ունի, բայց ինքը սիրով է իր հարազատներին նվիրում նրանց նախընտրած գրքերը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը պատմեց, որ վերջերս առցանց  արշավի է մասնակցել, որի շրջանակում ինչ-որ մեկի գրառումը սեփական էջում պատճենելով՝ խոստանում ես դրա տակ առաջինը մեկնաբանություն թողած մարդկանց տարվա ընթացքում գիրք նվիրել: «Ես պատրաստվում եմ դա անել Գիրք նվիրելու օրը և հետո: Կարևորում եմ փետրվարի 19-ը, քանի որ այն ոչ միայն Գիրք նվիրելու, այլև մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է»,-նշեց Բուդումյանը:

Նա ընդգծեց, որ գիրք նվիրելիս անհատական մոտեցում է ցույց տալիս և հաշվի է առնում մարդու խառնվածքը, բնավորությունը: «Սիրում եմ ստանալ այն գրքերը, որոնք ես համարում եմ, որ շատ հարազատ ու կարևոր են այն մարդու համար, ով դրանք ինձ նվիրում է: Դրանք ամենալավ նվերներն են»,-եզրափակեց փոխնախարարը:

«Գրքասերների համար փետրվարի 19-ը քիչ-քիչ դառնում է օրացույցի մեջ կարմիրով նշվող օր: Վերջին տարիներին երիտասարդությունը նոր ոգևորությամբ և սիրով է հաճախում գրախանութներ և համալրում անձնական գրադարանը, ինչպես ես: Սիրում եմ գրախանութների դարակների արանքից գտնել մի գիրք, որը հետագայում կդառնա ևս մեկ «ընկեր» ինձ համար: Գրքերի ամեն էջում մենք գտնում և կորցնում ենք մեզ՝ մեր կարդացած հերոսների հետ ապրում նրանց առօրյայով և որ ամենակարևորն է, կապվում նրանց: Գիրքն իմ օրվա մի մասն է, և ինչու ոչ կարևոր մասը: Գիրք նվիրելով միմյանց՝ գուցե նաև երազելու հնարավորություն ենք տալիս այլոց»,-ընդգծեց լրագրող Վարվառա Հայրապետյանը:

Անժելա Համբարձումյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40