Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն ամփոփել է 100 օրվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները:, որոնք ներկայացվել են Տորոնտո, Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքների ներդրողներին և արժանացել դրական արձագանք: Միաժամանակ քննարկումներ են կազմակերպվել նաև արտասահմանյան դոնորների և տեղական ֆոնդերի ու ներդրողների հետ:
2. «Ինժեներական քաղաքի» ստեղծման նպատակով կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ, որոնց հիման վրա լրամշակվել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
3. Տնտեսության բոլոր ճյուղերի թվայնացման նպատակով տեխնիկական-տեխնոլոգիական միջոցների ապահովման, տեղեկատվական համակարգերի անվտանգության մակարդակի բարձրացման, կատարվող ծախսերի նվազեցման և կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի նոյեմբերի 23-ին հավանության է արժանացել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագրին, միջոցառումների ժամանակացույցին և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափին հավանություն տալու մասին» թիվ 49 արձանագրային որոշումը, որի շրջանակում մշակվել են կենտրոնի ստեղծման տեխնիկական չափանիշները և այժմ իրականացվում է 2 փուլով միջազգային մրցույթի կազմակերպման գործընթացը:
4. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման անցկացման աշխատանքները համակարգելու համար կազմակերպվել են քննարկումներ, լրամշակվել է ՀՀ վարչապետի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը և միջոցառման կազմակերպման ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» որոշման նախագիծը և այժմ քննարկվում է շահագրգիռ գերատեսչությունների հետ:
5. «PayPal» վճարահաշվարկային համակարգը ՀՀ-ում ներգրավելու նպատակով բանակցություններ են իրականացվում «PayPal» ընկերության նախագահի և փոխնախագահի հետ՝ հայկական ընկերությունների կողմից վճարումներ կատարելու համար համապատասխան միջավայր ստեղծելու նպատակով:
6. Իրականացված աշխատանքների արդյունքում Հայաստանը ներառվել է «Merchant account countries by Google» ցանկում, որի արդյունքում Google Play հարթակի ամբողջական գործարկման առկա սահմանափակումները վերացվել են և հարթակի ծառայությունները հասանելի են ՀՀ քաղաքացիների և կազմակեպությունների համար:
7. Լրամշակվել և շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և նախատեսվում է ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ:
8. ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ աշխատանքներ են իրականացվել տնտեսության բոլոր ոլորտներում էլեկտրոնային առևտրի, թվային միջանցքների, տեխնոլոգիական արտադրության, ֆինանսական և աշխատաշուկայի ոլորտներում թվայնացման նախաձեռնությունները պատշաճ կերպով ԵԱՏՄ-ին ներկայացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ հաղթող հայկական նորարարական լուծումները արտահանվելու են միջազգային շուկաներ:
9. 2018 թվականի հունիսի 29-30-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո կազմակերպել է 11-րդ ամենամյա միջազգային Դիջիթեք Բիզնես ֆորումը՝ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո:
10. Գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցության խրախուսման, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Ձեռնարկությունների ինկուբատորի հետ համատեղ կազմակերպչական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2018 թվականի ծրագրի շրջանակներում հայտարարվող STEP «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի ուղղությամբ:
11. Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, ՏՀՏ ոլորտի վերաբերյալ հստակ և դյուրին տեղեկատվություն ստանալու նպատակով արդիականացվել է Հայաստանի ՏՀՏ-ի ընկերություններիwww.e-ictregister.am էլեկտրոնային վարչական ռեգիստրի համակարգը, ինչպես նաև լրամշակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման կարգը սահմանող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանը:
12. Միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման նպատակով մշակվել է ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
13. «Կազմակերպվել են «Հայաստանի Հանրապետությունում թվային հմտությունների ազգային կոալիցիա ձևավորելու մասին» Հուշագրի հետագա աշխատանքների իրականացման նպատակով քննարկումներ և այժմ իրականացվում են իրականացված և նախատեսվող միջոցառումների գույքագրման աշխատանքները:
14. Հավաքագրվել, ամփոփվում է Հեռահաղորդակցության Միջազգային Միության և կապի Տարածաշրջանային Կազմակերպության կողմից պահանջվող 2017 թվականի կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը բնութագրող ցուցանիշները:
15. Հավաքագրվել, ամփոփվել և Հեռահաղորդակցության Միջազգային Միությանն է տրամադրվել Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքսի ձևավորման նպատակով ՀՀ կիբեռանվտանգության ոլորտի վերաբերյալ հարցաշարը:
16. Յուրաքանչյուր ամիս հավաքագրվել, ամփոփվել և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն է տրամադրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների վերաբերյալ վիճակագրական ամփոփ հաշվետվությունները:
17. Պարբերաբար աշխատանքներ են իրականացվում միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից կազմակերպվող հանդիպումների և միջոցառումների վերաբերյալ՝ ոլորտի կազմակերպություններին իրազեկման և աջակցության ուղղությամբ:
18. Կազմակերպվել են ՏՏ ոլորտի սկսնակ կազմակերպություններին հարկային արտոնությունների տրամադրման հայտերում կատարված փոփոխությունների դիմումների ընդունման և մշակման, ինչպես նաև խորհրդատվության տրամադրման (տեղեկատվական բազաների լրացում՝ մոտ 448 կազմակերպություն) և օրենսդրությամբ սահմանված այլ գործընթացներ: