ՀԱՊԿ-ն նախքան գնահատական տալը պետք է քննիչ հանձնաժողով ուղարկեր հայ- ադրբեջանական սահման. Քեռյան

07.07.2021 10:30
1067

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ նախքան հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին  գնահատականներ տալը ՀԱՊԿ-ը պետք է քննիչ հանձնաժողով ուղարկեր՝ տեղում պարզելու իրադրությունը, որից հետո միայն կարելի էր եզրակացություններ անել և հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը մեկնաբանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, որ երկուսն էլ ինչ-որ առումով ճիշտ են իրենց գնահատականներում:

«Զասը ճիշտ է, որովհետև Հայաստանը չունի Ադրբեջանի հետ դեմարկացված, դելիմիտացված սահման: Եթե լիներ այդ միջազգային սահմանը՝ երկկողմ փաստաթղթով գծված, պայմանագրով հաստատված, ուրեմն մենք կասեինք՝ սա մեր սահմանն է, սրանք էլ ադրբեջանցիներ են, որոնք խախտել են այդ սահմանը: Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ ճիշտ է, որովհետև եթե վերցնում ենք Խորհրդային Հայաստանի քարտեզը, ապա, իսկապես, մեր տարածքում կան սահմանը խախտած ադրբեջանցիներ, և ճիշտը կլիներ այն, որ ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ասեր, թե «սա սահմանային միջադեպ է», այլ քննիչ հանձնաժողով գար, պարզեր, թե սահմանային որ հատվածներում են ադրբեջանցիները անցել Հայաստանի սահմանը, աներ համապատասխան եզրակացություն, որից հետո նոր կարելի էր հայտարարություն անել: Ես չգիտեմ, թե ի՞նչ տվյալների հիման վրա է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը արել այդ հայտարարությունը», - ասաց Գարիկ Քեռյանը:

Այս համատեքստում քաղաքագետը շեշտեց, որ Արմեն Գրիգորյանը ճիշտ է վարվել՝ առաջարկելով Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ քարտուղարության այց կազմակերպել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

«Արմեն Գրիգորյանը տվյալ դեպքում ճիշտ է, որովհետև ցանկացած հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հետազոտող հանձնաժողով: Իսկ դա պետք չէր մեկ ամիս ձգձգել: Նրանք անմիջապես՝ հաջորդ օրը, օպերատիվ պետք է ուղարկեին քննիչ հանձնաժողովին և տեղում պարզեին իրավիճակը», - նշեց Գարիկ Քեռյանը:

Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից մայիսի 12-ին ՀՀ տարածք ներթափանցելուն, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «ըստ էության՝ գործ ունենք սահմանային միջադեպի հետ», որը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24