Հատուկ գրոհայիններով եկել են կոմբինատ, Սյունիքը Նիկոլին հանգիստ չի թողնում, նա հիմա նենգաբար, ժողովրդի լեզվով ասած, «մուռ է ուզում հանի». Վահե Հակոբյան

08.07.2021 17:06
1748

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություն է տեղի ունենում, ապա նաև տեղեկություն տարածվեց, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին են բերման ենթարկել։ ArmDaily.am-ը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, ի՞նչ են փնտրում կոմբինատում։

- Մենք չգիտենք՝ ինչ են իրենք փնտրում, այսօր եկել, խուզարկել են նոր ստեղծված հերթական քրեական գործով, որի հիմքերը մեզ բացարձակ հայտնի և հասկանալի չեն։ Խուզարկել են նաև Քաջարանի համայնքապետ Փարամազյանի տունը, կոմբինատի մի քանի աշխատակիցների բնակարանները, ինչպես նաև կոմբինատի իրավաբանի բնակարանը և աշխատասենյակները։ Բնականաբար, որևէ տեղ որևէ էական բան չեն հայտնաբերել, ինչից հետո համայնքապետին Երևան են բերման ենթարկել։ Ես օֆիցալ եմ ասում, ես սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում։ Սյունիքը Նիկոլին հանգիստ չի թողնում և նա հիմա նենգաբար, ժողովրդի լեզվով ասած «մուռ է ուզում հանի» ու սա ոչ մի լավ բանի չի բերի։ Բոլոր այս գործողություններն անհիմն են, երեկ էլ Առուշ Առուշանյանին էին բերման ենթարկել, ու սա հավաստիացնում եմ՝ շարունակվելու է թե Առուշանյանի մասով, թե Փարամազյանի։

- Պարոն Հակոբյան, բացի նրանից, որ կոմբինատը Քաջարանի տարածքում է, իսկ Փարամազյանը Քաջարանի համայնքապետն է, ուրիշ ի՞նչ կապ կա կոմբնինատի և Փարամազյանի միջև։

-Կապը հենց միայն դա է, որպես համայնքապետ՝ նման կապ չի կարող չլինել։ Կոմբինատը միշտ կանգնած է քաղաքի մեջքին, ամեն ինչով օգնում է և դա արվում է քաղաքապետի միջոցով։

- Երեկ պարոն Առուշանյանին բերման էին ենթարկել Քարահունջի համայնքապետի գործի շրջանակներում։ Հիմա այն, ինչ կատարվում է Քաջարանում, նույնպես առնչությո՞ւն ունի իբրև թե ընտրակաշառք բաժանելու, ընտրություններում մարդկանց ուղղորդելու հետ։

- Նախ Քարահունջի մասին. իրենք նպատակային ընտրել են Քարահունջի համայնքապետին, որովհետև նա կին է, որի հետ հեշտ է աշխատել, 2 կիսագրագետ քաղաքացուց, վախձցնելով, պրեսսինգի տակ դնելով կորզել են ցուցմունք՝ օգտագործելով նրանց անգրագիտությունը։ Նրանք ստիպված տվել են Քարահունջի ղեկավարի նկատմամբ ցուցմունք, որ իբրև թե նա ուղղորդել է իրենց։ Քարահունջի ղեկավարին 3 օր մեկուսարանում են պահել, աշխատել են հետը, կրկնում եմ նա կին է, ես նրան չեմ մեղադրում, նրանից նույնպես ստացել են սուտ մատնություն Առուշանյանի վերաբերյալ, որ իբրև թե իրեն ուղղորդել է Առուշանյանը։ Այս ամենը հիմարություն է առնվազն։ Ինչ վերաբերում է կոմբինատին ու Փարամազյանին՝ ես չգիտեմ, թե իրենք դրան ինչ որակում կտան՝ կարող են ընտրակաշառք էլ ասել, ուղղորդում էլ ասել, ինչ ուզեն՝ կարող են ասել։ Հատուկ գրոհայիններով եկել են կոմբինատ, պատկերացնում եք, կոմբինատ գրոհայիններով էին եկել, իսկ թուրքը շարունակում է մնալ Սև լճի տարածում։

- Այս ողջ գործողությունների իրական ու վերջնական նպատակը, Ձեր գնահատմամբ, ո՞րն է։

- Ես կարծում եմ՝ երկու նպատակ կա, առաջինը՝ համայնքապետերին թուլացնեն, որ Նիկոլ Փաշինյանը ազատ ու հանգիստ իր եղբայր թուրքերի հետ ազատ կարողանա ստորագրել Մեղրու միջանցքի մասին բոլոր փաստաթղթերը և որևէ խոչընդոտ չունենա, իսկ երկրորդ նպատակը կոմերցիոն է ու կապված է Կոմբինատի հետ։ Իրենք ուզում են, որ մենք կոմբինատը վաճառենք իրենց մատնանշած մարդուն։

- Այսինքն, արդեն գնորդ կա՞։

- Ես գիտեմ, որ կա, իրենք դեռ չեն ասում՝ ով է, բայց մեզ ստիպում են վաճառել, դրա համար ջանք չեն խնայում։

- Ընտրությունների ընթացքում խոսվում էր հանքերը ժողովրդին, պետությանը վերադարձնելու մասին։

-Նա չի կարող նման բան անել։ Իրավական որևէ գործառույթ ինքը չունի։ Հիմա մեծ աղմուկ է բարձրանալու։ Ես այսօր հանդիպելու եմ ԱՄՆ դեսպանի հետ և իրեն ամբողջ մանրամասները ներկայացնելու եմ, որ իրենց կողմից գովերգված, ժողովրդավար վարչապետը ինչ գործընթացների է դիմում։ Այսօր հանքարդյունաբերությունը չափազանց բարձր հարկերի տակ է, բացի պարզ հարկերից՝ հարկվում է նաև առանձնահատուկ հարկատեսակով, կոչվում է Ռոյալթի, որը աշխարհում ամենաբարձրը Հայաստանում է, դա այսպես կոչված՝ «պետության փայն է»։

Հիմա այս ամենից բացի՝ կառավարության որոշմամբ օրենքի նախագիծ են ուզում անցկացնել, որով ևս 15 տոկոսով պետք է հարկվի Հայաստանից արտահանվող ողջ հանքանյութը։ Սա նշանակում է, որ մոտավորապես 100 մլն դոլար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նման հիմնարկը պետք է հավելյալ վճարի, ինչպես հասկանում եք, նման գումար պարզապես չկա։ Սա կամ վերջնական դեբիլիզմի նշան է, կամ նպատակային կոմբինատը քանդելու, կամ էլ լիցենզիան հետ քաշելու, որպեսզի հետո իրենց ուզած մարդիկ գան տիրանալու։ Պետք է հասկանալ, արդեն 3 տարի է պարտքով ապրող երկիր ենք դառել ու որևէ տնտեսական աճի մասին խոսք գնալ չի կարող, արդյունքում հիմա իրենք ուռացնում են ու ֆինանսական «պիրամիդա» սարքում։

Հիմա կարծում եք՝ Փաշինյանն ինչի՞ է գնացել Մոսկվա, գնացել է փող ուզի, վարկ, բայց այսպես որքա՞ն է վարկ վերցնելու։ Հիմա եվրոբոնդերն է ծախսում, դա վերջանալու է, ու ինքը պիտի էլի փող բերի, բայց որքա՞ն կարող է վարկ վերցնել։ Սահմանափակում կա, չէ՞, որքան կարող է պետական պարտք աճեցնել։ Չգիտեմ, թե դեռ որքան դեռ կմնա՝ 1 տարի , թե 5 տարի, բայց մնալով ուռացնելու է մեր պարտքը ու հետո ժառանգություն թողնի՝ գնա։ Այդ դեպքում երկիրը դեֆոլտի մեջ է ընկելու։ Կարծում եմ, իր հույսը մի կողմից էլ էն է, որ իր եղբայր Էրդողանը մի 2 կոպեկ կտա։

Քրիստինե Հովհաննիսյան

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34