Հավատը բժշկի նկատմամբ ամենաթանկ դեղամիջոցն է

12.10.2016 15:46
2547

Տերը շռայլ է գտնվել սյունեցիներին հանճարով օժտելիս, նրա արարչական ձեռքը բազում կենսատու լույսեր է պարգեւել հավուր մարդկությանը:

Սանկտ-Պետերբուրգ գնացի խարխլված հավատով, անթաքույց վախով կյանքիս համար: Բացեցի դուռը, ներսից այնքան կենսատու ջերմություն դուրս հորդեց, ջերմացավ հոգիս… ապաքինվեց: Առանց նախապայմանների, առանց հետին կամ բացահայտ ակնկալիքների մեծ մարդասերի ու ՄԱՐԴՈՒ վերաբերմունքով հմուտ գիտնական-բժշիկ, ծագումով կապանցի Արմեն Օնիկի Ավետիսյանի լուսատու ձեռքերն ինձ կյանք պարգեւեցին:

Հանդիպումս Արմեն Ավետիսյանի հետ, նրա սրտացավ վերաբերմունքը, ժպիտն ու հոգատարությունը նորից ապրելու, կյանքիս համար պայքարելու ուժ հաղորդեցին: Ակամայից զարմանում ես արարչի այդքան մեծ շռայլության վրա, թե ինչպես է նա կարողացել մի մարդու մեջ այդքան մեծ տաղանդ, իմաստություն, հմտություն եւ այդչափ մեծ համեստություն ու բարություն համատեղել: Վիրահատությունից հետո վերադարձա եւ անմիջապես հանդիպեցի Արմեն Ավետիսյանի ընտանիքի հետ՝ բացահայտելով նրա պրոֆեսիոնալիզմի, բնատուր տաղանդի եւ մարդկային վերաբերմունքի ակունքները:

Սանկտ-Պետերբուրգում բժիշկ Ռուբեն Գարրիի Ավանեսյանի պրոֆեսիոնալիզմն ու հոգատարությունը նույնպես իմ ապաքինման համար նշանակալի դեր ունեցան:

Օտարի շուրթերն անգամ նրանց համարում են Բարձրյալի կողմից ուղարկված պարգեւ…

Աննկարագրելի, անկշռելի է երախտագիտությունս ու հիացմունքիս չափը Հիպոկրատի իրական, երանելի երդվյալներին, իրենց տեսակին ու երդմանը հավատարիմ էին… Հեռացա՝ որպես հատուցում թողնելով օրհնանքս՝ ի կատարումն ձեր իղձերի: Բարիքը ձեր ջերմ ձեռքերի թող ձեզ միշտ բարին բերի, յուրաքանչյուր առավոտը թող ձեզ համար բացվի օրհնանքի նման, հրաշագործ Արմեն Ավետիսյան եւ Ռուբեն Ավանեսյան:

Շնորհակալ եմ…

Դուք ինձ վերադարձրիք իմ արեւը, իմ հավատը…

ԴԱՎԻԹ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Առաջաձորի գյուղապետ 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08