Հավերժացվեց հիշատակը

25.07.2016 17:29
2052

Արշավիր Բաբայանը երկու տասնամյակից ավելի ղեկավարել է Լեռնագործների մշակույթի պալատը (այժմ՝ Կապանի մշակույթի կենտրոն): Ծննդավայրը Կավարտ գյուղն է, աշխատանքային գործունեությունը սկսել է Կապանի պղնձահանքային կոմբինատում՝ փականագործի մասնագիտությամբ: Այնուհետեւ տեղափոխվել է Կապանի պետթատրոն որպես դերասան: Զորակոչվել է պարտադիր զինծառայության, զորացրվելուց հետո կրկին աշխատել պետթատրոնում: Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, Կերչի համար մղվող մարտերից մեկում ծանր վիրավորվել: Հաղթանակից հետո վերադարձել է հարազատ կոլեկտիվ, իսկ 1947 թվականից Զանգեզուրի հանքվարչության ակումբի վարիչն էր: 1960 թվականին նշանակվել է Կապանի մշակույթի պալատի տնօրեն: Օժտված էր կազմակերպչական ունակություններով, սկզբունքայնությամբ, մարդկային հմայքով, սկսած գործն անպայման ավարտին հասցնելու պատրաստակամությամբ: 

Ծանրակշիռ է նրա ավանդը Կապանի մշակութային գործի կազմակերպման, գեղարվեստական ինքնագործունեության զարգացման, Կապանի ինքնագործ խմբերի՝ տարբեր փառատոնների մասնակցությունն ապահովելու գործում: Արշավիր Բաբայանն ակտիվորեն մասնակցել է շրջանի հասարակական-քաղաքական կյանքին, արժանացել խրախուսանքների՝ մեդալների, պատվոգրերի, շնորհակալագրերի: Իսկ 1972-ի հունիսին հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով նրան շնորհվել է ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում: 1982-ին անցել է վաստակած հանգստի:

Հուլիսի 24-ին Կապանի Ս. Մելիք-Ստեփանյան փողոցի N40 շենքի պատին, որտեղ 1980-1989 թվականներին ապրել է Ա. Բաբայանը, փակցվեց հուշատախտակ, որը բացելու պատիվը տրվեց նրա զավակներին՝ Սուսաննա, Ալբերտ, Աիդա Բաբայաններին: Հիշատակի խոսքեր ասացին գեղանկարիչ Բորիս Մինասյանը (հուշատախտակը նրա ձեռքի գործն է), Սուսաննա Մարտիրոսյանը, ով ներկայացրեց Ա. Բաբայանի՝ մշակույթի պալատը ղեկավարելու մի ժամանակահատվածը: Մշակութային գործչի ավագ դուստրը՝ Սուսաննա Բաբայանը հիշարժան դրվագներ ներկայացրեց հոր կյանքից, երախտագիտություն հայտնեց ներկաներին՝ նրա հիշատակը հարգելու համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40