Հայ փրկարարները հնարավորություն կունենան վերապատրաստվել եվրոպական լավագույն ԲՈՒՀ-երում

18.01.2019 17:30
1482

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում  հունվարի 18-ին կայացել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են հունվարի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է 387 զանգ, որից 34-ը՝ արտակարգ դեպք-պատահար:

Երևան քաղաքի փրկարարական վարչությունում նույն ժամանակահատվածում գրանցվել է 2866 զանգ, որից 215-ը՝ արտակարգ դեպք-պատահար:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 25971 զանգ, 214 դեպք-պատահար, որից 116-ը՝ արտակարգ բնույթի: Հ. Խանգելդյանը զեկուցել է նաև, որ աշխատանքներ են տարվում խուլ ու համր քաղաքացիների կողմից “SOS Systems” հավելվածն օգտագործելու հնարավորությունները զարգացնելու համար:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը զեկուցել է, որ շարունակվում է կրթօջախի միջազգայնացման գործընթացը: Կրթական ոլորտի համագործակցության նոր նախագծեր են մշակվում Գերմանիայի, Սերբիայի և Պորտուգալիայի համապատասխան ուսումնական հաստատությունների հետ:

ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի հանձնարարականները վերաբերում էին տարածքային ստորաբաժանումների տարեկան ամփոփման պլաններին և հանձնարարականների կատարման ժամանակացույցին:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը տվել է մի քանի հանձնարարականներ, որոնք մասնավորապես վերաբերում էին պարգևատրումների նոր ձևաչափի ներդրմանը, նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների տարեկան ամփոփումներին, մարզային փրկարարական վարչությունների ու հրշեջ-փրկարարական ջոկատների համար հողհատկացումներին, համազգեստի կրման կանոններին, փրկարար ծառայողների համար ՃԿՊԱ-ում արտոնյալ պայմաններով ուսում ստանալու հնարավորություններին և այլն:

Արտակ Նահապետյանը նշել է, որ համակարգում կան երկարամյա, անբասիր ծառայողներ, որոնք երբևէ չեն խրախուսվել, ուստի պարգևատրման ձևաչափը վերանայման կարիք ունի, և պետք է ներկայացվեն բոլոր արժանավորները: Տնօրենը նկատեց, որ խրախուսման են արժանի նաև համակարգում չաշխատող, բայց ծառայության զարգացման գործում ավանդ ունեցող քաղաքացիները:

armenpress.am

 

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34