Մարզի ճանապարհների վիճակը վերահսկվում է

15.12.2016 14:18
1974

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեկտեմբերի 15-ի ժամը 11.20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ըստ հաղորդագրության՝ Սյունիքի մարզում դժվարանցանելի են բոլոր ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին բուք է, «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Մարզի հատկապես միջպետական նշանակության ավտոճանապարհների մասին տեղեկություն ստանալու համար զրուցեցինք մարզի ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ:

«Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ տնօրեն Տիգրան Անդրեասյանը հավաստիացրեց, որ ուժեղ ձյուն է սկսել տեղալ դեկտեմբերի 14-ի ժամը 17.00-ից: Մեր հեռախոսազրույցի պահին՝ դեկտեմբերի 15-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում, դեռեւս Սիսիանի տարածաշրջանում շարունակվում էր ձյուն տեղալ: «Ոչ մի վայրկյան ճանապարհը չի փակվել: Համապատասխան տեխնիկան շարունակում է իրականացնել մաքրման, ավազի ցանման աշխատանքները: Սառնակունքից «Զանգեր» ընկած հատվածում բուք է, բայց ճանապարհներն անցանելի են, տեխնիկան անընդհատ իրականացնում է մաքրման աշխատանք, առայժմ անանցանելի հատված չունենք», - նշեց տնօրենը:

«Սիսիանի ՃՇՇ» ՓԲ ընկերության տնօրեն Հրաչ Գաբրիելյանը նշեց, որ իրենց պատասխանատվության գոտու ավտոճանապարհները բաց են եւ անցանելիությունն ապահովելու համար անընդհատ իրականացվում են աշխատանքներ:

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը նշեց, որ ձյունն այս պահին (դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում) դադարել է: «Տեղացել է մոտ 30 սմ ձյուն, տեսանելիությունը բավարար է՝ 40-50մ: Շուրջօրյա հերթապահության շնորհիվ ճանապարհները մաքրված են, մշակված, նույնիսկ սառած հատված չունենք», - նշեց Ազատ Գասպարյանը:

«Ոսմար» ՍՊԸ տնօրեն Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները բաց են, անցանելի, համապատասխան մաքրման, ձյունից ազատված շերտի լայնացման աշխատանքներ են կատարվել եւ կատարվում: «Ձյունը դեռեւս շարունակում է տեղալ, տեղ-տեղ առկա է մառախուղ, բայց տեսանելիությունը նորմալ է», - նշեց նա:

«Ընդհանուր առմամբ տեղացել է մոտ 40-50 սմ ձյուն: Կապանի տարածաշրջանի բոլոր ավտոճանապարհները բաց են, կատարվում են լայնացման, մաքրման աշխատանքներ: Համապատասխան տեխնիկա եւ նյութեր ունենք ճանապարհներն անցանելի դարձնելու համար: Այս պահին մառախլապատ տարածք չկա», - տեղեկացրեց «Կապանի ՃՇՇ» ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանը:

Իսկ համայնքային ենթակայության ճանապարհների, մայթերի մաքրման աշխատանքների համար պատասխանատու են համայնքապետարանները, դրանց ընդհանուր վիճակը, կարծում ենք, տեսանելի է բոլորին…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34