Հայաստան-Արցախ հարաբերությունները թևակոխում են որակապես նոր փուլ

12.03.2019 19:40
1129

 Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստն իր բնույթով աննախադեպ է և ազդարարում է հայկական երկու հանրապետությունների հարաբերությունների որակապես նոր փուլ թևակոխելու մասին: Հանդիպման ժամանակ բարձրաձայնվեցին մի շարք կարևոր թեզեր, որոնք, ըստ էության, անկյունաքարային են դառնալու հետագա համագործակցության համար: Ստորև անդրադառնանք բարձրաձայնված հիմնական թեզերին:

Ներքին ինտեգրման և կոնսոլիդացման հետագա ամրապնդումը դիտարկվում է որպես ազգային անվտանգության խնդիր

Երկու հանրապետությունների ներքին կոնսոլիդացման հետագա ամրապնդումը դիտարկելով որպես գերակա ազգային անվտանգության  խնդիր՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները նախաձեռնեցին իր նախադեպը չունեցող ձևաչափով հանդիպում, որի նպատակն է հասնել կողմերի միջև ընկալումների և մոտեցումների հնարավորինս ներդաշնակեցման՝ միևնույն ժամանակ վերջ դնելով Հայաստան-Արցախ հարաբերությունների վերաբերյալ առկա տարաբնույթ շահարկումներին: Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ոչ  միայն այս ձևաչափով հանդիպումների շարունակականությունը, այլ նաև տարբեր մակարդակներով իրականացնել ներքին ինտեգրման ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր:

Արցախի Հանրապետության սուբյեկտության բարձրացումը համարվում է առանցքային խնդիր

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում Հայաստանի գործող  իշխանություններն առանցքային խնդիր են համարում հայկական երկրորդ հանրապետության սուբյեկտայնության բարձրացումը: Այս նպատակին հասնելու համար  բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածությանն ապահովելուց բացի, անհրաժեշտ է նաև փորձել Արցախի ձայնը լսելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում: Թերևս այս նպատակին կարող է ծառայել Արցախի ուղղակի կամ անուղղակի երկխոսությունը միջազգային տարբեր կառույցների հետ, օրինակ, դիտորդի կամ որևէ այլ կարգավիճակով Արցախի ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում, վերջինիս մասնակցությունն իրեն վերաբերող թեմաներով քննարկումներին և այլն:

Անհրաժեշտ է ունենալ համագործակցության համազգային օրակարգ

Համատեղ նիստի ժամանակ կողմերը հստակ բարձրաձայնեցին համազգային օրակարգը հստակեցնելու անհրաժեշտության մասին, որի կարևոր մաս է լինելու Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը:  Նման շեշտադրումները կարևոր ազդակ են այդ թվում նաև Սփյուռքի կազմակերպչական կառույցների համար՝ իրենց առաջնահերթություններում իրականացնելու որոշակի վերանայումներ: Ուստի,  նպատակահարմար է, որ համազգային օրակարգի ձևավորմանն ուղղված հետագա քայլերում դիտարկվի նաև Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցության հնարավորությունը:

Ամփոփելով՝ կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ այս ձևաչափով հանդիպումն աննախադեպ էր, և փաստում է այն մասին, որ հայկական երկու հանրապետությունները շարունակում են գերակա դիտարկել ազգային կոնսոլիդացման հրամայականը և գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

 

Լիանա Հովհաննիսյան

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40