Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը. ՌԴ ԱԴԾ-ին կարող է վերապահվել մոնիտորինգի գործառույթ. Փաշինյան

12.10.2024 16:17
666

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետը խոսել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող գործողությունների մասին:

Ով պետք է ՀՀ տարածքում ապահովի կապուղիների անվտանգությունը. մանրամասնելով այս թեման, վարչապետը ընդգծեց, որ փորձ է արվում ներկայացնել և հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելու համար, թե հայտարարության 9-րդ կետով կապուղիների անվտանգությունը արտապատվիրակված է Ռուսաստանի Դաշնությանը:

Նիկոլ Փաշինյանը մեկն անգամ ևս ընթեցեց եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ նշելով.

«Ադրբեջանից շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապի մասին է: Դա այդպես չէ: Այդ կապը 9-րդ կետի ենթավերնագիր է: Իսկ 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին է և մեկը մյուսից անջատ քննարկելն անտրամաբանական է և անհնար»:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը՝ համաձայն եռակողմ հայտարարության:

«Սա պարզ, հրապարակային, բարդ, դիվանագիտական և քերականական հոլովույթներ չպարունակող նախադասություն է և ես ուզեցի ուշադրություն հրավիրել դրա վրա»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությանը:

«Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Վերջերս մի միջավայրում այս նախադասությունը մեջբերեցի և ես հարցրի` ի՞նչ է նշանակում: Իսկ թե ինչ է նշանակում՝ պարզաբանված է ՌԴ նախագահի` 2020 թ. դեկտեմբերի 10-ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։ Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ`տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ-ն կատարում իր պարտավորությունները:

Ավելին, Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետում որևէ տեղ չկա, որ Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան իրավազորություն որևէ կերպ սահմանափակվելու է, որ ՀՀ 1 քմ տարածքի վրա որևէ ուրիշ երկիր սահմանելու է որոշակի վերահսկողություն: Չկա նման բան ընդհանրապես:

Չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել և ծածանել, որովհետև եռակողմ հայտարարությունը ունի 9 կետ: Իսկ հիմա եկեք անդրադառնանք մնացած կետերին. իսկ որտե՞ղ է հիմա Լաչինի միջանքը, որտե՞ղ են խաղաղապահները, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է տեղակայված լինեին Լեռնային Ղարաբաղում, իսկ որտե՞ղ է եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որում ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում: Էլ չեմ ասում՝ իրականացվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:

Ադրբեջանը շատ է թմբկահարում, և մենք հասկանում ենք անհետ կորածների խնդիրը, բայց ՀՀ-ն այսօր շուրջ 1000 անհետ կորած մարդ ունի, ցուցակ ունի, որոնց ճակատագիրը նույնպես պետք է պարզաբանել: Մենք այսօր գերեվարված անձինք ունենք 2020 թվականից, որոնք 2020-ից մինչ օրս գտնվում են գերության մեջ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

armtimes.com

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25