Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար. Էբրահիմ Ռայիսի

01.11.2022 16:18
977

Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին աճել է 43  տոկոսով, մեր նպատակն է այն հասցնել 3 միլիարդ դոլարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Իրանի նախագահն ասել է, որ անշուշտ, Հայաստանի վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար:

Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ բարիդրացիության քաղաքականությունը Իրանի կառավարության կողմից ընդգծված ռազմավարություններից մեկն է՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում երկկողմ հանդիպումներն են՝ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային հարաբերությունների և անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացման համար:

«Մեր նպատակն է ապրանքաշրջանառությունը հասցնել երեք միլիարդ դոլարի, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքի առկայության դեպքում», - հավելել է նա:

Ռայիսին ընդգծել է, որ երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները, անշուշտ, կհանգեցնեն տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հարաբերությունների բարելավմանը:

Նա հայտարարել է, որ Իրանը Կովկասյան տարածաշրջանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, ուստի Կովկասյան տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը և իրադարձությունների զարգացումները շատ կարևոր են Իրանի համար:

Իրանի նախագահը շեշտել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային սուբյեկտների կողմից:

«Տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն»,- նշել է նա:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22