Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան

14.08.2018 15:08
1191

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումն այլընտրանք չունի: Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանությունը և հավատացած եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Ով կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Եվ ցանկանում եմ հավաստիացնել, որ ինչպես նախկինում բազմիցս ասել եմ Հանրապետության հրապարակում ձեր առաջ կանգնելով, Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումն այլընտրանք չունի: Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Այս ճանապարհը, օրինականության հաստատման ճանապարհն այլընտրանք չունի, բոլորը պատասխան են տալու իրենց կատարած արարքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով և ձևերով»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այս ողջ գործընթացի ընթացքում իր գլխավորած կառավարությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում Հայաստանի պետականության, ժողովրդի, օրինականության առաջ:  «Մենք քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացված լիազորությունների սահմաններում և այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետև մենք չենք ցանկանում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը  տեղափոխել մեր գրպաններ, մենք ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական բյուջե և ծառայեցնել ժողովրդի և պետության կարիքներին: Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ վերադարձվելու է ժողովրդին: Եվ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթարշավը պարզապես այլընտրանք չունի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կա մի տեր, մի իշխանություն, և այդ տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ կոչ արեց օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին հավաքվել Երևանի  Հանրապետության հրապարակում՝  ամփոփելու քաղաքացու իշխանության հաստատման 100 օրը և խոսել ժողովրդական հեղափոխության հետագա հաղթանակների մասին:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12