«Մեծագույն աղքատությունը սրտի և հոգու աղքատությունն է». այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է

26.08.2018 16:28
1413

Այսօր կաթոլիկ միանձնուհի, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր(1979) Մայր Թերեզայի (լրիվ անունը՝ Մայր Թերեզա Կալկաթացի, իսկական անունը` Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբ․՝ Agneze Gonxhe Bojaxhiu) ծննդյան օրն է: Նա ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքին։

1931 թվականին իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով` 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը` ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ:
Որոշ տվյալներով նա ունի Հայկական ծագում, ինչի մասին Վազգեն Առաջինն է հայտնել Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել է Հայաստան, հանդիպել է, նաև, Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին:
Նա ամբողջ կյանքում ողորմածության ու գթասրտության խորհրդանիշ եղավ ու այդպիսինը մնաց, անգամ, մահվանից հետո:
    «Մեզ հարկավոր չեն զենք ու ռումբեր. չարիքին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր և կարեկցանք»
   «Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն ինքներդ գտնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ նույնը կնկատեք շրջապատող աշխարհում»
      «Ի՞նչ կարող եք անել դուք աշխարհում խաղաղության ամրապնդման համար. գնացե՛ք տուն և սիրեք ձեր ընտանիքը»:

mamul.am

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12