Հայաստանում հարգել են ռուսաստանցի օդաչուների հիշատակը

09.11.2026 21:42
172

ՌԴ դեսպանը նշել է, որ Արցախի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ռուսաստանցի օդաչուների կյանքեր է արժեցել:

Արարատի մարզի Երասխ համայնքում հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականին Արցախյան պատերազմի ավարտման մասին եռակողմ հայտարարության ստորագրման օրը ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի ռուսաստանցի օդաչուների հիշատակին:

Արարատի մարզում տեղադրված հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հիշատակի արարողություն, որի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիշեցրել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ռուսաստանցի զինծառայողների կյանք է արժեցել:

Նրա խոսքով՝ այսօր շատ կարևոր է պահպանել նրանց հիշատակը, ովքեր մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց մասնագիտական և զինվորական պարտքին:

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նախիջևանի կողմից ադրբեջանցի զինվորականները խոցել են ռուսական Մի-24 ուղղաթիռը, որն ուղեկցում էր Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը։ Միջադեպը տեղի է ունեցել Երասխի մոտակայքում։ Հրթիռակոծման հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում: Զոհվել են մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան։ Անձնակազմի մեկ այլ անդամ վիրավորվել է։

arm.sputniknews.ru

Հայաստանում հարգել են ռուսաստանցի օդաչուների հիշատակը

09.11.2026 21:42

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին

09.11.2026 19:13

Սամվել Ալեքսանյանին շուրջ 6 ժամ պահել են օդանավակայանում, ստուգումներ անցկացրել, ապա արգելել նրա մուտքը Ռուսաստան

09.11.2026 19:04

ԶՊՄԿ-ն արդեն երկրորդ տարին է՝ հանդես գալիս որպես CaseKey-ի ռազմավարական գործընկեր և հովանավոր

09.11.2026 18:43

Մինչև 2027-ի վերջը ծնված երեխաները նույնպես կներառվեն բնակապահովման ծրագրում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

09.11.2026 17:51

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

09.11.2026 17:48

Մի անհեթեթ նարատիվի մասին, որ ՔՊ–ական քարոզիչները համառորեն հնչեցնում են նախընտրական Կապանում

09.11.2026 17:17

Սյունիքը՝ մեծ տերությունների գործարքների խաչմերուկում․ Արցախի ցեղասպանությունից մինչև TRIPP` պատասխանատվության միջազգային հետքը

09.11.2026 16:40

Հայաստանը երաշխավորել է, որ հաղորդակցությունների նախագծերում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի

09.11.2026 15:01

Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով

09.11.2026 14:56

Ունենք մի հանձնառություն՝ ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների համար հատկացված հողերը պետք է հանձնվեն մաքրված վիճակում

09.11.2026 14:47

Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը

09.11.2026 14:39