Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ. վարչապետ

27.05.2020 15:45
1101

Նախօրեին, երբ Վրաստանը նշում էր Առաջին հանրապետության հռչակման 102-րդ տարեդարձը, «Գազպրոմ» ընկերությունը յուրատեսակ նվեր մատուցեց Թբիլիսիին` ընդառաջելով ռուսական գազի գինը նվազեցնելու վրացական կողմի առաջարկին:

Ռուսական ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին երեկ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

«Հաշվի առնելով այն իրողությունները, որ մրցակցությունը [էներգետիկ շուկայում] սրվել է, իսկ նավթամթերքի գներն աշխարհում նվազում են, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի դրույթները, ինչն էլ, իր հերթին, կնպաստի գազի գնի նվազեցմանը: Առևտրային գաղտնիքից ելնելով՝ ես կոնկրետ թվեր չեմ նշի, կասեմ միայն, որ Վրաստան մատակարարվող գազի գինը նվազելու է մոտ 15 տոկոսով», - հայտարարում էր վրաց նախարարը:

Հիշեցնենք, որ Վրաստանը դադարել էր «Գազպրոմ» ընկերությունից գազ գնել 2006 թվականին` Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում: Երկիրը Ռուսաստանից շարունակում էր ստանալ միայն Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար:

2017 թվականին, սակայն, երկարատև բանակցություններից հետո, Մոսկվան և Թբիլիսին ի վերջո համաձայնեցին վերադառնալ դրամական հարաբերությունների: Սկզբում ռուսական ընկերությունը Հայաստան մատակարարվող գազի տարանցման մի մասը շարունակում էր վճարել հումքով, մյուս մասը` կայուն տարադրամով: 2018 թվականից Ռուսաստանն ու Վրաստանն անցան բացառապես ֆինանսական վճարումների մեթոդին:

2019 ապրիլին արդեն Վրաստանի էկոնոմիկայի այժմ արդեն նախկին նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարեց, որ «Գազպրոմ»-ի հետ նոր պայմանագիր է կնքվել, ըստ որի Թբիլիսին վերադառնում է ներքին սպառման նպատակով ռուսական գազի ձեռքբերման պրակտիկային: Վրաստանի ներքին շուկայում, այդուհանդերձ, ռուսական գազի չափաբաժինն առայժմ այնքան էլ մեծ չէ: Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ 2019-ին Վրաստան է ներկրվել 160 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը կազմում է ներքին սպառման մոտ 5 տոկոսը: Այս տարի ռուսական գազի մասնաբաժինը ներքին շուկայում կհասնի 8 տոկոսի: Վրաստանի կողմից սպառվող գազի առյուծի բաժինը շարունակում է մատակարարել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը: Վրաստանի էկոնոմիկայի նախարարը լուրջ հույսեր ունի, որ ադրբեջանցիներև ևս առաջիկայում կնվազեցնեն գազի գինը:

«Այսօր մեր շուկան լիարժեքորեն մրցակցային է, առևտրային տրամաբանությունից ելնելով՝ գազի գինը նվազում է, և թե՛ SOCAR-ը, թե՛ «Գազպրոմ»-ը հետևում են այդ տրամաբանությանը: Անհրաժեշտության դեպքում մենք այդ երկու ընկերությունների հետ կրկին կբանակցենք գներն է՛լ ավելի նվազեցնելու շուրջ: Այդ ամենը կախված է լինելու շուկայում տիրող կացությունից», - հայտարարում էր Նաթիա Թուրնավան:

 

azatutyun.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08