Հայաստանում ծրագրում են ավելացնել ոչխարների և այծերի գլխաքանակը

24.07.2019 12:46
1233

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի նախագիծը, որը առաջիկայում կքննարկվի կառավարության նիստերից մեկում։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծից տեղեկանում ենք, որ նման ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ, հանրապետությունում բուծվող ոչխարների ու այծերի տոհմային (ցեղայնության) և արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալների ավելացման, շահութաբերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ոլորտում ներդումների խրախուսման անհրաժեշտությամբ։

Նախագծում հեղինակները վկայակոչել են նաև Ազգային վիճակագրական կոմիտեի վիճակագրությունը, որի համաձայն  հանրապետությունը ինքնաբավ է ոչխարի մսի գծով և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս։ Դա, ըստ ծրագրի նախագծի հեղինակների, վկայում է այն մասին, որ ճյուղը ունի արտահանման մեծ ներուժ։

Ըստ ներկայացված վիճակագրության, վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար և 2.1 հազար տոննա  ոչխարի միս: Միայն 2019 թվականին՝ մայիսի 31-ի դրությամբ, ըստ օպերատիվ տվյալների հանրապետությունից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Վրաստանը:

Նշվում է, որ արտահանման ցուցանիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար:

Նույն վիճակագրության համաձայն, վերջին տարիներին ևս նկատվում է ոչխարների և այծերի գլխաքանակի նվազեցման միտում, որի հետևանքով հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակը 2019 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմել է 638.2 հազար գլուխ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածին գրանցված 745.8 հազար գլխի դիմաց:

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ (հղի ոչխաչներ և այծեր, էգ և արու մատղաշ),

• կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում,

• կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ,

• կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը,

• պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։

• հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար։  

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մարզային այցերից մեկի ժամանակ գյուղացիներին հորդորել էր ոչխար պահել, իսկ երբ իր այդ հորդորը քննադատությունների տեղիք էր տվել ընդդիմախոսների շրջանում, նա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անհրաժեշտ պարզաբանմամբ էր հանդես եկել, ասելով.

«Այո ոչխար պահեք, քանի որ ոչխարի արտահանման համար կան անսահմանափակ հնարավորություններ: Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսաման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Կարևորը մտածողության փոփոխությունն է»։

aysor.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08