Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան

18.08.2026 14:19
258

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի և Անկարայի պահանջը երկար տարիների պատմություն ունի: Եթե նախկինում ադրբեջանցիք, միջազգային հարթակներում, «լացակումած առաջարկում» էին փակել Մեծամորի ԱԷԿ-ը, ապա հիմա այդ պահանջը ներկայացնում են ինքնավստահ ու հրամայաբար: Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ:

Իսկ ինչպե՞ս է Ադրբեջանը լրացնելու էներգետիկ պակասորդը, երբ այն նույնիսկ իրեն չի բավարարում: Դեռևս 2024թ.-ին, Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր Ապշերոնում (Կասպից ծովի ափ) ատոմակայանի կառուցման մտադրության մասին: Այն չէր բացառել նաև Ալիևը:

Հաշվի առնելով ամերիկյան հովանու տակ ԹՐԻՓՓ նախագծի՝ ոչ միայն տրանսպորտային, այլ նաև էներգառեսուրսների միջանցիկ տարանցման հավանականությունը, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, էլեկտրաէներգիայի հարցում ևս, նպատակ ունի Հարավային Կովկասում ստանձնել առաջին ջութակի դերը: Իսկ Արևմուտքը փորձում է օգտագործել ՀՀ-ին՝ ՌԴ-ին Հարավային Կովկասի բոլոր ոլորտներից դուրս մղելու նպատակով:

Ակնհայտ է, որ ՀՀ ԱԷԿ-ի փակման հարցը չի համապատասխանում Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը, որը նախատեսում է «երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը և այդ ժամանակահատվածն օգտագործել նոր ատոմային մոդելի անցման համար։ Հայաստանում միշտ եղել է սկզբունքային որոշում՝ պահպանել ատոմային էներգետիկան որպես երկրի էներգետիկ անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը։

2026թ. ապրիլին ՌԴ կառավարությունը հայտարարել էր, որ «Ռոսատոմը» պատրաստ է ապահովել Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգումը մինչև 2036թ.՝ պայմանով, որ ռուսական ատոմային կոորպորացիային բաժին կհասնի աշխատանքների 70%-ը։
Ավելի վաղ՝ 2026թ. փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել էր Հայաստանի ատոմային էներգետիկայում ԱՄՆ հնարավոր ներդրումների մասին։ Ըստ այդմ՝ ստորագրվել է միջուկային ոլորտում համագործակցության համաձայնագիր, որը ճանապարհ է բացում ապագա ծրագրերի իրականացման համար։

Անկախ տեղի ունեցող ռեգիոնալ զարգացումներից, Հայաստանը պետք է պահպանի ատոմային էներգետիկան որպես երկրի անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը: Իսկ նոր էներգաբլոկի ընտրության հարցում միանշանակ կողմնորոշվի դեպի տեխնոլոգիապես փորձարկված և անվտանգ շահագործված կայան ունեցող, վստահելի ու երկարաժամկետ գործընկերնկերություն:

Հատկապես, որ ըստ մասնագետների, դեռևս չկան փորձարկված և հաջողությամբ շահագործվող մոդուլային ատոմակայաններ: Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար դեռ 10 տարի կա, և քաղաքական ճնշումների տակ ընկած հապճեպ որոշումներ կայացնել պետք չէ:

Հայկական ԱԷԿ-ն իսկապես ունի կրիտիկական նշանակություն․ այն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Դրա աշխատանքը դադարեցնելը՝ առանց ժամանակին փոխարինող հզորություն ապահովելու, լուրջ ռիսկ կստեղծի էներգահամակարգի համար։ Հենց այդ պատճառով պետական ռազմավարությունը պետք է նախատեսի՝ ոչ թե հրաժարվել ատոմային էներգետիկայից, այլ գործող հզորությունը փոխարինել նորով:

Հատկապես, որ ՄԱԳԱՏԷ-ն, խնդիրներ չի տեսնում Հայաստանի միջուկային էներգիայի անվտանգության ապահովման ծրագրերում»:

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14