Հայկական կողմը դիմել է ՄՔԴ եւ ԵԽ Նախարարների կոմիտե՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի ստեղծած խոչընդոտների հետ կապված

06.07.2023 17:00
934

Հայկական կողմը դիմել է ՄՔԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին հանել անցակետը եւ բետոնե պատնեշը Լաչինի միջանցքում։ Այս մասին տեղեկացրել է միջազգային իրավական հարցերի գծով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ։

Կիրակոսյանը հիշեցրել է միջազգային դատական ատյանների հետ վարվող աշխատանքը եւ ՄԻԵԴ եւ ՄՔԴ արդեն ընդունված որոշումները։ Կիրակոսյանը միաժամանակ նշել է, որ նշյալ երկու դատարանների որոշումները Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթեւեկելու մասին Ադրբեջանը չի կատարում։ «Առաջինն ընդունվել է ՄԻԵԴ միջանկյալ որոշումը, այն վերաբերում է անձանց որոշակի կարգի անխոչընդոտ տեղափոխմանը։ Դրա ընդունումից հետո ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, հակառակը, իրավիճակը էլ ավելի է վատացել։ Այդ ժամանակ պահանջ ներկայացվեց ՄՔԴ։ Դատարանը բավական օպերատիվորեն նիստ գումարեց, եւ փետրվարի 22-ին ընդունեց հայտնի որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ձեռնարկել անձանց եւ բեռների անխոչընդոտ տեղափոխման բոլոր միջոցները։ Որոշումն ընդունվել է խտրականության բոլոր տեսակների վերացման կոնվենցիայի հիման վրա, ինչպես դիմել էր Հայաստանը։ Այսինքն՝ հստակ երեւում է Բաքվի գործողությունների խտրական բնույթը։ Եվ նորից ոչ միայն դրական տեղաշարժ չեղավ, այլեւ իրավիճակը վատացավ, Ադրբեջանն անցակետ դրեց, բետոնե պատնեշներ»,- թվարկել է Կիրակոսյանը։ Նա տեղեկացրել է, որ մայիսի կեսին  ներկայացվել է եւս մեկ պահանջ ՄՔԴ՝ անցակետը եւ խոչընդոտները հանելու վերաբերյալ։ Դատարան են ներկայացվել նոր ապացույցներ եւ տվյալներ հումանիտար վիճակի մասին։ Նամակագրությունը շարունակվում է, եւ մենք հույս ունենք, որ դատարանը չի ձգձի որոշումը։ Հույս ունենք, որ կընդունվի որոշում, եւ այն կկատարվի, ասել է Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ եղել է նաեւ դիմում ՄԻԵԴ, այնուհետեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե ուղարկելու համար։

Հարցին, թե չկան արդյոք հակասություններ Ադրբեջանի հանցավոր գործողությունների եւ խաղաղության մասին Հայաստանի հայտարարությունների միջեւ, Կիրակոսյանն ասել է, որ հակասություններ չի տեսնում։ Նա նորից դիմել է դատարանների որոշումներին՝ թվարկելով դրանց մի մասը, եւ բացատրել է, որ հակահայկական հռետորաբանությունը սերմանվել է տասնամյակներ, եւ այդքան էլ հեշտ չէ ազատվել դրանից։

ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս ընթացքում պատրաստել է մի քանի զեկույցներ, որոնցում կարեւոր տեղ է հատկացվել Բաքվի, մասնավորապես այդ երկրի նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների հակահայկական հռետորաբանությանը։ «Քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով։ Ակնհայտ է, որ նման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելն իմաստ չունի»,- ընդգծել է օմբուդսմենը։

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40