Հայկական կողմը շահագրգռված է համագործակցության խորացմամբ․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին

03.09.2021 10:42
1021

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն, երեկ ասել է Հայաստանի արտգործնախարար Արարարտ Միրզոյանը՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական ու մարդկային հարթություններում համագործակցության խորացմամբ։

Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:

Վերահաստատելով, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ շեշտել է՝ Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ներառյալ՝ ադրբեջանական ԶՈւ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։

Հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ռազմական բախումներից հետո Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել էր դիտարկել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։ Փաշինյանը նշել էր, որ Երևանի համար կարող է ընդունելի լինել միջազգային, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, եթե անհնար կլինի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն։

Միրզոյանը չորեքշաբթի օրը «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում հույս է հայտնել, որ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել այնպես, որ այլ կառույցների` Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրներին, կամ` ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին դիմելու կարիք չի լինի։

Անմահություն՝ մաքուր խղճով ու հոգով

06.11.2026 10:37

«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան

06.11.2026 10:33

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Անտառաշատի, Վանեքի, Օխտարի և Ձորաստանի բնակիչների հետ

05.11.2026 23:42

Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

05.11.2026 23:34

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54