Հայոց Արցախի բանաստեղծ Դավիթ Միքայելյանի ստեղծագործություններից

14.02.2025 20:08
747

Կարոտի երգ

Փաթիլնե՜ր, փաթիլնե՜ր, փաթիլնե՜ր,

Մայթերին արծաթե կաթիլներ,

Ճերմակ ձյուն,լացկան ձյուն ծառերին,

Կոպերիս մշուշոտ շաղիկներ...

 

Փաթիլնե՜ր, փաթիլնե՜ր,  փաթիլնե՜ր,

Մայթերին կուչ եկած ցերեկներ,

Մի բուռ լույս,անմար լույս սրտիս մեջ,

Երազներ ծրարող գիշերներ...

 

Փաթիլնե՜ր, փաթիլնե՜ր, փաթիլնե՜ր...

Հեքիաթների զրնգուն աղբյուրներ,

Ինձ էլ ձեզ հետ տարեք հեռուներ,

Որ փարվեմ մայր հողիս ու հալվեմ...

 

***

 

Վարդերս մնացին հեռվում...

 

Վարդերս մնացին ձյան տակ,

Շրշում են հիմա անտեր,անօգնական,

Ոչ գթացող ունեն,ոչ խնամող,

Վախենում եմ,թե մի օր անշնչանան...

 

Բուք է այնտեղ,սաստիկ սառնամանիք,

Մարդասպանն ի՞նչ իմանա վարդի լեզուն,

Ո՞վ է տալիս նրան սեր, ջերմություն,

Որբ մնաց պարտեզը իմ լեցուն...

 

Վարդերս մնացին հեռուներում,

Կարոտից կթոշնեն նրանք հաստատ,

Վստահ եմ,սակայն չեն մեռնի,

Չեն մնա թշնամուն հպատակ...

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12