«Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով

30.10.2019 19:05
990

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդվում է արդեն ավելի քան 15 տարի եւ նույնքան էլ շարունակվում են քննարկումներն ու կարծիքների բախումները, թե ինչքանով է այդ առարկայի գոյությունը նպատակահարմար, որքանով է դա կրոնի քարոզ եւ ընդդեմ մարդու իրավունքների ու Սահմանադրությամբ նրան վերապահված խղճի ու կրոնի ազատության:

Թեման այս ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվել է օրակարգում: Որոշ իրավապաշտպան ակտիվիստներ, կրոնական փոքրամասնություններ եւ աթեիստներ պարբերաբար մտահոգություն են հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն»-ը պարտադիր դասավանդվելու վերաբերյալ: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն, օրինակ, 2016 թ. դեկտեմբերին բաց նամակով դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ընդգծելով, որ պետությունը ոտնահարել է եզդի երեխաների կրոնական ազատության իրավունքը՝ իրականացնելով կրոնական դաստիարակություն եւ ոչ քրիստոնյա աշակերտների դավանափոխություն՝ դպրոցում որպես պարտադիր առարկա դասավանդելով Հայոց եկեղեցու պատմությունը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը մի առիթով նկատել է, որ դասագրքերի բովանդակությունը միանշանակ եկեղեցու պատմություն չէ, այլ գաղափարախոսության քարոզչություն: «Մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ստացել ծնողներից, որ դպրոցում այդ առարկայի դասավանդումը վերահսկում են տեղի քահանաները, որոնք ուսուցիչներին հրահանգներ են տալիս, մասնակցում են դասերին: Երեխաներին տանում են եկեղեցական ծիսակատարությունների, դասերի ժամանակ ստիպում են աղոթել: Ուսուցիչներն ամոթանք են տալիս այն աշակերտներին, որոնց ծնողներն այլ կրոնական կազմակերպության անդամներ են, ու ամբողջ դասարանի առջեւ նրանց անվանում աղանդավորներ: Այդ աշակերտներին դասարանից դուրս են հանում, մեկուսացնում, նույնիսկ նրանց դասընկերներին են ներքաշում, որպեսզի մասնակցեն այդ բոյկոտին»,- պատմել է Դանիելյանը:

Հետհեղափոխական Հայաստանում «Հայոց եկեղեցություն պատմություն» առարկայի լինել-չլինելու հարցը հերթական անգամ ծառացավ, ու թեմայի շուրջ սկսվեցին քննարկումներ: Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է այս տարվա հունվարին, քննարկման է առել նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը շարունակելու անհրաժեշտությունը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վերջերս խոսելով հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից դուրս գալու հնարավորության մասին, ասել էր. «Մեր առջեւ նման հարց չի բարձրացված: Մենք կարծում ենք, որ հայ եկեղեցու պատմությունը կշարունակվի ուսուցանվել դպրոցներում, պարզապես մենք մեր համատեղ հանդիպումների ընթացքին անդրադարձ ենք կատարել, որ պետք է բարեփոխվի դասագիրքը բովանդակային առումով»:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, սակայն, հակված են վիճահարույց առարկան չպահպանելու եւ այն ինտեգրված ձեւով ուսուցանելու տարբերակին: Նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, որը վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովում նախարարության ներկայացուցիչն է, մեր զրույցում արձագանքելով կաթողիկոսի դիտարկումներին, ասաց, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու որոշման մասին տեղեկատվության ինքը չի տիրապետում: Խնդիրը հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել:

«Հարցը քննարկելիս մենք գալիս ենք առարկայի նպատակից՝ ինչ նպատակ ենք հետապնդում՝ այդ առարկան դասավանդելով (սա նաեւ քննարկել ենք «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շահառուների խմբի հետ): Եթե նպատակն այն է, որ մեր սովորողները գիտակցեն եւ հասկանան հայ եկեղեցու կարեւորությունը հայ ժողովրդի պատմության ընթացքում, ապա լավագույնս դա հնարավոր է անել «Հայոց պատմության» շրջանակներում: Եթե նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա դա չպետք է լինի մեկ առարկայի խնդիր, այլ բոլոր առարկաների խնդիրը պետք է լինի: Այսինքն՝ հստակ մենք փորձում ենք նպատակից գալով տեսնել, թե որտեղ է ավելի նպատակահարմար»,- ասաց Արեւիկ Անափիոսյանը:

Կրթական գերատեսչության համար այդ նպատակը հստակ է: «Հայոց եկեղեցին մեծ կարեւորություն է ունեցել հայ ժողովրդի պատմության գործում՝ հայապահպանությունից սկսած մինչեւ շատ-շատ հարցեր: Եվ աբստրակտել սա պատմությունից ու ցույց տալ առանձին՝ որպես զուգահեռ պատմություն՝ ե՛ւ մեթոդաբանական, ե՛ւ դասավանդման, ե՛ւ ուսումնառության, ե՛ւ նաեւ փորձագիտական տեսանկյունից սխալ է: Այսինքն՝ լավագույնս դա պետք է անենք՝ պատմության մեջ ճիշտ ձեւով ճիշտ ժամաքանակ հատկացնելով: Իսկ եթե արժեքային հենքի մասին է խոսքը, ապա մենք ունենք արվեստ, մշակույթ, ունենք հայագիտություն. այս բոլոր առարկաների միջոցով այդ արժեքային հենքը ձեւավորվում է սովորողների մոտ»,- համոզմունք հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:  

Նախարարությունն, ըստ նրա, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան տեսնում է որպես ինտեգրված առարկա՝ հայ ժողովրդի պատմություն առարկայի շրջանակներում:

«Ինտեգրված տարբերակով սովորեցնելը լավագույն մեթոդն է, որով կարող է մեր եկեղեցու դերն ու կարեւորությունն արժեւորվի հասարակությունում: Արհեստական առանձնացնելով՝ իրականում մեծ չարիք արեցին սովորողներին, որովհետեւ հիմա երեխաները նախ չեն պատկերացնում, որ դրանք նույն բանն են, եւ կան անվերջ բողոքողներ»,- շարունակեց փոխնախարարը: 

Բայց եթե, այնուամենայնիվ, այնպես ստացվի, որ աշխատանքային խմբի որոշումը չլինի նշված երկու առարկաների միավորման օգտին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլ անվանում կստանա, բացի այդ էլ կսահմանվեն որոշակի չափանիշներ:

«Եթե այնպիսի որոշում կայացվի, որ պետք է առանձին դասավանդվի, ապա մի բան շատ հստակ է․ Եվրոպայի տնտեսական համագործակցության կազմակերպությունը ունի «Տոլեդոյի սկզբունքներ» կրոնագիտություն դասավանդելու համար՝ չի կարող լինել քարոզչություն, չի կարող լինել հոգեորսություն եւ չի կարող լինել որեւէ կրոնի նկատմամբ այլատյացության սերմանում։ Եթե նույնիսկ որոշում կայացվի, որ պետք է լինի առանձին առարկա (չնայած այն նպատակները, որ ես նշեցի, մենք դա միանշանակ տեսնում ենք ինտեգրված տեսքով), ապա պետք է լինի՝ ըստ «Տոլեդոյի սկզբունքների»: Դա արդեն կլինի այլ առարկա եւ ոչ թե «Հայոց եկեղեցու պատմություն»: Իսկ հայ ժողովրդի պատմության շրջանակներում «Հայոց եկեղեցու պատմության» ուսումնասիրությունը այն լավագույն տարբերակն է, որով որ մենք կկարողանանք մեր սովորողներին ներկայացնել եկեղեցու դերն ու կարեւորությունը մեր պատմության մեջ»,- ընդգծեց Արեւիկ Անափիոսյանը։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները:

 

armtimes.com

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34