Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցն, ըստ ամենայնի, կայացել է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. քաղաքագետ

12.12.2020 11:10
3699

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի այս հեռախոսազրույցն, ըստ ամենայնի, կայացել է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին, երբ Արայիկ Հարությունյանը Ղազանչեցոցի բակից հայտարարեց, որ թշնամին 5 կմ է հեռու բերդաքաղաքից։ Կից ներկայացնում եմ զրույցի սղագրությունը՝ առանց մեկնաբանությունների․ դրանք ավելորդ են։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ամեն դեպքում պետք չի իլա̈լ պեցո̈ւր ծելեվիզրավ ասած (նկատի ունի, որ թշնամին 5 կմ է հեռու Շուշիից – Է․Է․)։ Մարդիկ…

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հակառակը, թող զգաստանան, կռեվը շո̈ւտ վընն անին ժամերի ընթացքում, խրեգ քաղաքական պեների մեջ ընգնին… Կենումն թորքերը Ստեփանակերտը յօր օնին… Էս անգյունի յիրա ծիգըն տամ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ եթե ընդեղան ո̈ւրանք քեզ խանգարումըն, ընդեղ փորձինք լուծինք հարցը։ Սրանց լա̈վը ք-նեմ, եթե Ղարաբաղը կօզիք, քինանք, կտորինք լոխճին ընդեղ… Բացատրեցե՛ք, բացատրեցե՛ք, ըսեցիք՝ «արյա՛, ա՛ բ-զի տղեք, եթե կյանք դեղ, կիլանընք լոխ կտորինք՝ նիկոլ-միկոլ, կնգանավ, մնգանավ»։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Տասը օր ա՝ ասում ում՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահիմ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ու մարդ չըն ղարկում։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ —Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին։ Սաղ «26»-ը (Ստեփանակերտի մատույցների «26-ի դիրքերը» – Է․Է․) էն ա տեռտակ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Օնիկը հի՞նչ ա ասում։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — «26»-ավը վեր շոռ տան, քմակավը նի մտնին։ Հի՞նչ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — «26»-ումը էննա իլա̈լ մարդ օնինք դեղ։

ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — … Էննընք դիտարկումընք լոխ…

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա դե … էրկու մարդ օնինք, էրկու մարդավ պոստ պահել ա ինում, քանի՞ մարդըն։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ, մհենգ արտիլերյին կռեվ ա։ Կարևորը տսնաս՝ շտղավըն կյամ, տինիս, վեր թակիս, սօր պեխոտավ պեն պահելը տիժեր ա։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա, տռնըլան չի, տիյընք ըրալ, վեր հսալ ա Շուշի։ Մինչև մհենգ հըսալ ա Շուշի, շտեղընք արտիլերյի կռիվ անում։ Կռեվ ընելավ եկալըն, հսալ Շուշի։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Դե էն ո̈ւրգոնեն զանգ ում տամ՝ ասիմ զաստավավը կալոնա ա պիցրանում, հլո̈րվում բիդի Զառիսլու, քյամըն պիցրանում Շուշի։ Արտիլերյան սուս ըրած։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Ա դե քառասուն հետ ասումըս, ես էլ ասում ում՝ կա վեչ լի, պրծած ա, պրծած ա։ Վեչ արտիլերիան ա կարում գործ անի, վեչ էլ… Ես հի՞նչ անիմ մերը ք-նածը։ Թողիմ Ստեփանակերտը նի մտնին, պրծնի, ասին «պա՜հ, պա խե ասա՞լ չըք, մունք ոգևորված, սաղ ազգը էն ա ոգևորված՝ Շուշին յօրընք օնում»։ Հանցա մայիսի 8-ը ինի 92 թվին։

ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — … Կիրու մեր, տի պեն չկա։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Կառաչո եթե տսնաս քեզ խանգարումըն, ասե… ես էննում տիյեր։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հա, լյավ, դավայ։ Լյավ, ըսըլանում»։

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17