«Հայոց լեզու» առարկայից կանցկացվի կենտրոնացված քննություն

26.11.2018 15:59
1287

ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկությամբ 9-րդ դասարաններում «Հայոց լեզու» առարկայից կենտրոնական քննություն անցկացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել են: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ եթե մինչև հիմա ավարտական քննություններն աշակերտները հանձնում էին իրենց դպրոցներում, ապա այս անգամ «Հայոց լեզու» առարկայի քննությունը պետք է հանձնեն արդեն կենտրոնացված:

«Հանրապետությունում ստեղծվելու է 250-ից ոչ պակաս քննական կենտրոն մայրաքաղաքում, մարզկենտրոններում, քաղաքներում, գյուղերում: Քննության կազմակերպիչները լինելու են ոչ տվյալ դպրոցի ուսուցիչները: Մենք ունենալու ենք հայոց լեզվի մասնագետների խմբեր՝ տեղում թեստերը ստուգելու համար»,-նշեց Կարո Նասիբյանը:

Նրա խոսքով՝ 12-րդ դասարանում կենտրոնական քննություն անցկացնելը նույնպես քննարկվում էր, սակայն որոշվեց, որ առայժմ կանցկացվի միայն 9-րդ դասարանում «Հայոց լեզու» առարկայից: Կարո Նասիբյանը նշեց, որ 9-րդ դասարանում քննության ընթացքում, եթե նախորդ տարիներին հանձնարարվում էր փոխադրություն, ապա այս անգամ լինելու է թեստային աշխատանք:

«Թեստը բաղկացած է լինելու 3 մասից՝ ընտրովի պատասխանով առաջադրանք, կարճ պատասխանով առաջադրանք, որտեղ աշակերտն ինքն է իր ձեռքով գրում պատասխանը և շարադրանքի մաս: Այստեղ ավանդական ազատ շարադրություն չի լինելու: Լինելու է տեքստ, և աշակերտն այդ տեքստի վերաբերյալ արտահայտելու է իր կարծիքը, գնահատելու է գործողությունները: Շարադրանքը լինելու է 50-70 բառի սահմաններում, 5-10 նախադասության շրջանակում: Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում արդեն հրապարակվել է ուղեցույցը, որտեղ առկա է քննական թեստի նմուշը, բացատրությունը, գնահատման սանդղակը»,-ասաց Կարո Նասիբյանը:

Կենտրոնացված քննությունը նախատեսված է անցկացնել 2019 թվականի մայիսի կեսերին, կմասնակցի 31 հազար 300-ից ավելի աշակերտ:

Նախնական պայմանավորվածության համաձայն, կանցկացվի նաև վերաքննություն, ինչը նույնպես կենտրոնացված է լինելու:

«Մենք իրականացնում ենք արտաքին ընթացիկ գնահատում տարբեր առարկաներից, իրականացնում ենք նաև միջազգային ստուգատես: Մեղմ ասած, արդյունքներն այնքան էլ լավը չեն: Կանխավարկած կա, որ դպրոցներում օգնում են քննություն հանձնողներին»,-ավելացրեց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը դպրոցներին արդեն տեղեկացրել է փոփոխությունների մասին: Ըստ Կարո Նասիբյանի՝ մինչև մայիս ժամանակ կա, կարող են պատրաստվել:

yerkirmedia.am

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22