Հայոց զինվոր Արմեն Հովհաննիսյանի նահատակության հինգերորդ տարելիցը

20.01.2019 14:57
1396

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական  եւ հոգեւոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգեւոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որ տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս:

Դարերի ընթացքում Հայոց աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանելու համար:

Այսպիսի քաջորդիներից է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ով չխնայելով կյանքը՝ մինչեւ վերջ պայքարեց հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ՝ այն հետ շպրտելով հայկական դիրքերից:

Ծնվել է 1994թ.  հունիսի 30-ին։ Ընտանիքի միակ որդին էր, ուներ երեք քույր:

Ընտանիքն ապրում է Երեւանի Ավան վարչական շրջանում:

Հաճախել է Երեւանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցը։ Մինչեւ զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում, զբաղվում էր քանդակագործությամբ եւ աշխատում կահույքի արտադրամասում: Պատրաստվում էր դառնալ օպերատոր: Ծառայությունն ավարտելուց հետո շարունակելու էր ուսումը։

Այսպիսով՝2014թ.  հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչեւ  00:15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) ու հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Ադրբեջանցիները հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին եւ սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել ու շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել եւ դեն շպրտել թշնամուն՝ պատճառելով մեծ քանակի կորուստներ:

Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունների վայրը, երկու ուղղությամբ  էլ անցել են կազմակերպված պաշտպանության եւ հակառակորդին պատճառել զգալի մարդկային ու նյութական կորուստներ՝ հետ շպրտելով  ելման դիրքերից։

Մարտական գործողությունների ընթացքում, հակառակորդի կողմից ստացած հրազենային վնասվածքից, իր առջեւ դրված խնդիրն արիաբար կատարելու ժամանակ զոհվեց  կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով. այդ պարգեւի ամենաերիտասարդ մեդալակիրն էր։

Հունվարի 28-ին ՀՀ նախագահն Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողի՝ «Արիության համար» մեդալով, եւս չորսին՝ Մարտական ծառայության մեդալով։

Հունվարի 22-ին զինվորական կարգով Արմեն Հովհաննիսյանին հողին հանձնեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Սուրբ Վարդանանց նահատակաց եկեղեցու դիմաց տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ։

Սերժանտին հետմահու շնորհված մեդալը հանձնվեց Արմենի հորը՝ Լեւոն Հովհաննիսյանին։ Հուղարկավորությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ՊՆ ղեկավար անձնակազմի հետ, ազատամարտիկներ, մշակույթի եւ հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Հունվարի 21-ին՝ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ, մի խումբ քաղաքացիներ հարգեցին Արմենի հիշատակը՝ մոմավառությամբ, նրա հայրենի տան առջև:

Երեւանի Հյուսիսային պողոտայում Արմենի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեցին մի խումբ երիտասարդներ, որոնց միացան տարբեր տարիքի անցորդներ։ Երիտասարդներն իրենց հետ բերել էին Արմեն Հովհաննիսյանի նկարը, որի շուրջ էլ վառեցին մոմեր:

Գյումրու «Խաչքարերի պուրակ»-ում եւս տեղի ունեցավ մոմավառություն, իսկ Գյումրու Յոթ վերք եկեղեցում հոգեհանգստյան կարգ մատուցվեց:

Մինչ Արմեն Հովհաննիսյանին՝ հերոսին վայել կարգով հանձնում էին հողին, հոգեհանգստյան արարողություն էր կատարվում նաև Արցախում՝ ներկայությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, զինվորականների:

Հոգեհանգստի արարողությունն ու մոմավառությունը տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում:

2014թ. հունիսի 30-ին՝ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրը, հայրական տանը բացվեց նրա թանգարանը, որը զոհված կրտսեր սերժանտի սենյակն է, ուր էլ հավաքել-մեկտեղել են նրա անձնական իրերը:

2014թ. դեկտեմբերի 23-ին «Դե Ֆակտո» ամսագիրն Արմեն Հովհաննիսյանին ճանաչեց «Տարվա մարդ»:

Ստորեւ՝ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Զինվորի երգը»՝ նվիրված նահատակ զինվոր Արմեն Հովհաննիսյանին:

Եթե մի օր, մա՛յր իմ դու հեզ,

Սիրտդ ցավի կարոտից,

Ու դու ցանկաս կարոտակեզ

Կրծքին փարվել զինվորիս,

Հայացքդ հառի՛ր Մասիս սարին,

Տե՛ս, կանգուն է անվեհեր,

Թեեւ անհաս, թեեւ լռին,

Բայց ժպտում է երկրի՛ն մեր:

Մասիսի պես ես հեռացա

Քեզնից, ազգից իմ հայոց,

Իմ սուրբ գործով անմահացա

Քո երգերում արցունքոտ:

Ես իմ կյանքով պաշտպանեցի

Հայրենիքն իմ հայրերի,

Դու քո կյանքով կենդանացրու՛

 Հո՛ղ իմ, տու՛նն իմ պապերի:

Ու մի՛ տխրիր, անու՛շ մայրիկ,

Աստված մեծ է, հավատա՛,

Իմ աշխարհում չկա չարիք,

Աղոթքներդ են վկա:

Դու քո կյանքը խաղաղ ապրի՛ր,

Երգի՛ր երգս սիրառատ,

Ես քեզ հետ եմ՝ երազիդ մեջ,

Ու հուշերում անարատ:

Ների՛ր որդուդ, որ քեզ լքեց

Այսքան անգութ, վաղաժամ,

Բայց նա այս վեհ երգը երգեց՝

Որպես քեզ կոչ ու պատգամ:

Հիշի՛ր, որ միշտ քո կողքին եմ,

Քո հուշերում, քո սրտում,

Այս շիրմից էլ քեզ գրկում եմ,

Համբուրու՜մ եմ, համբուրու՜մ...

Գարիկ Ավետիսյան

Արցախի ՀանրապետությունՄարտակերտ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19