Հազար տարին մեկ է նման հանճար ծնվում. ծնունդդ շնորհավոր, պոետ

13.03.2021 11:09
3918

Մարտի 13-ը շատերիս հիշողության մեջ զուգորդվում է Եղիշե Չարենցի ծննդյան օրվա հետ: Հազար տարին մեկ է նման հանճար ծնվում, ահավասիկ՝ 10-րդ դարում՝ Նարեկացին,  20-րդ դարում՝ Չարենց՝ երկուսն էլ հայ պոեզիայում  նոր ու հզոր արահետ բացողներ:

Հայ գրականությունը վառ անհատականություններ շատ է ունեցել, բայց Նարեկացին ու Չարենցն անկրկնելի են…

Ամենատաղանդավոր ու ամենահակասական բանաստեղծն է Չարենցը, նաեւ ամենաողբերգականը՝ սկսած ծննդավայրի առեղծվածից (Մակու՞, թե՞ Կարս) մինչեւ մահվան առեղծվածը եւ գերեզմանի վայրի փնտրտուքները:

Չարենցը վիթխարի նորություններ է բերել, մի խոսքով՝ նորարար, իր բանաստեղծություններում ավելի շատ տաղաչափական ձեւեր ու միջոցներ է կիրառել, քան դրանք կան ողջ հայ պոեզիայում: Հայոց լեզուն հարստացրել է նոր բառերով եւ արտահայտություններով (չնչին, ինչպես Արարատին նետած քար կամ սանձել է ուզում հողմերին այս ողորմելին), հայ քնարերգություն ներմուծել պատկերավոր մտածողության նոր ու թարմ համակարգ:

Չարենցյան ստեղծագործությունը այժմեականությունը եւ արդիականությունը չի կորցրել նրա ապրած ժամանակից եւ մահվանից տասնամյակներ անց, նրա ձևակերպումները կիրառել են հենց մեր ապրած ժամանակի համար: Ահավասիկ, ինչպես է ներկայացնում հայրենիքը «Ողջակիզվող կրակ» բանաստեղծական շարքում՝ (գրված 1919-1920 թթ.).

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ

Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ…

Այս մակդիրները համահունչ չե՞ն մեր օրերի Հայաստան երկրին:

Կամ ընթերցենք «Պատմության քառուղիներով» պոեմը՝ զետեղված «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ: Ո՞ր մի գրողի որ ստեղծագործության մեջ է այդքան ճշմարիտ ներկայացված մեր անցած ճանապարհի փիլիսոփայությունը: Բանաստեղծը ոչ թե սուտ ու փուչ հերոսություն է վերագրում իր հայրենիքին, այլ իրական, ճշմարտացի ու դառը հայացքով է դիտարկում մեր անցած ուղին.

Եվ այսպես — պատմության քառուղիներով

Անցել ենք մենք անղեկ ու անգաղափար,

Շառագունված անվերջ ուրիշների հրով,—

Եվ մեր ճանապարհը անփայլ

Եղել է ճանապարհ ունայնության, մահի —

Եվ չե՛նք կարող այս օր ձեզ մեծարել

Օ, նախնինե՛ր մեր խեղճ, առաջնորդներ մեր հին,

Մեր պատմություն անդեմք ու անհանճարեղ...

Կամ միթե՞ օրհներգի տեքստ չէ «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» տողով սկսվող սքանչելի բանաստեղծությունը (սա ասում եմ այն բանի համատեքստում, որ վերջերս շատ է խոսվում ներկայիս օրհներգը փոխելու մասին):

Ցավալիորեն ձևավորված մի ավանդույթով մեր մեծերին հոբելյանից հոբելյան, լավագույն դեպքում՝ տարեդարձից տարեդարձ ենք հիշում, մինչդեռ Աստծո ամեն օր անհրաժեշտ է ձեռքը վերցնել Չարենցի որևէ հատորյակ եւ ընթերցել պատահած բանաստեղծությունը: Գեղագիտության եւ ամեն ինչի առումով լիովին վարձատրված կլինեք:

Շնորհավոր ծնունդդ, պոետ:

Վահրամ Օրբելյան

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30