Հենց նոր ավարտեցինք շրջայցը Կապան-Տաթեւ-Լծեն-Շամբ-Նորավան-Մ2 ճանապարհով

09.12.2022 18:09
6152

2021-ի նոյեմբերից, երբ թուրքերն օկուպացրին Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի հայտնի հատվածը, Մ2-ի «առաքելությունը» ծանրացավ Մ2-Հալիձոր-Տաթեւ-Կապան ճանապարհի «ուսերին»:

Երկու տարվա ընթացքում կատարված ճանապարհաշինական հսկայածավալ աշխատանքներից հետո մայրուղու վիճակը բավականին լավացել է:

Եվ, այդուհանդերձ, որոշ հատվածներ շարունակում են դժվարություններ հարուցել: Նման ճանապարհահատվածներից է Տաթեւի արեւելյան մուտքի մոտ 200 մ երկարությամբ հատվածը:

Վաղուց վերաշինման սպասող այդ ճանապարհահատվածը, ի վերջո  եւ բարեբախտաբար, հիմնանորոգվում է, որը գնահատելի է:

Այդ հանգամանքից ելնելով, երկու օր ժամանակով՝ ցերեկային ժամերին, Տաթեւ-Շինուհայր մայրուղով երթեւեկությունը կազմակերպվում է ընդհատումներով:

Սակայն, ինչպես եւ կարելի էր սպասել, Կապան քաղաքի արեւելյան մուտքից սկսած խոշոր բեռնատարների կուտակումներ են…

Կուտակումներ են նաեւ Շինուհայրի խաչմերուկում եւ խաչմերուկից դեպի հարավ ձգվող ճանապարհին, ինչպես եւ Սատանի կամրջի մերձակայքում:

Չնայած հարյուրավոր բեռնատարների կուտակումներին, ստեղծված իրավիճակն արտառոց չի կարելի համարել, քանզի փորձ է արվում մեկ-երկու օրվա ընթացքում հիմնանորոգել մայրուղու վերոնշյալ խնդրահարույց հատվածը:

Արտառոց կարելի է համարել Կապան-Տաթեւ մայրուղու Վերին Խոտանանի հատվածը. Շրվենանցի խաչմերուկից մինչեւ Վերին Խոտանան դարձյալ հարյուրավոր բեռնատարների կուտակումներ էր ժամը 15-ի դրությամբ: Եվ միայն այն պատճառով, որ բեռնատարներից մեկը չէր կարողանում հաղթահարել եկեղեցու կողքի ոլորանը:

Վերին Խոտանանում, ցավոք, նման պատկերի կարելի է հանդիպել պարբերաբար….

Ելքը գյուղը շրջանցող ճանապարհի կառուցումն է, որի  հողային աշխատանքներն ավարտվել են: Մինչ այդ, կարծում ենք, Վերին Խոտանանում պետք է լինի քաշող-ձգող մեքենաների հերթապահություն, որն այդպես էլ չի կազմակերպվում:

Իսկ Կապան-Տաթեւ ճանապարհի՝ Տաթեւ գյուղի հարավային եզերքից դեպի արեւմուտք թեքվող նոր՝ այլընտրանքային ճանապարհը, որ կառուցվում է… Փոքր եւ մարդատար մեքենաներն ու սովորական բեռնատարները հաջողում էին այդ ճանապարհը հաղթահարել առանց դժվարությունների: Ընդ որում՝ Տաթեւ-Լծեն-Շամբ-Նորավան ճանապարհի կառուցման ավարտի մասին դեռեւս վաղ է խոսել, թեեւ ոլորտի պատասխանատուներն (իրավիճակին անտեղյակ) այլ բան են խոստացել…

Նշված հատվածում միայն նորմալ վիճակում է Մ2-Նորավան ճանապարհահատվածը, որը, դեռեւս մեկ տարի առաջ, բարձր մակարդակով շահագործման է հանձնել «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը, ինչի համար գնահատանքի արժանի է այդ կազմակերպության սեփականատեր Դավիթ Բեգլարյանի գործունեությունը:

Ինչ վերաբերում է Տաթեւի մուտքի տարածքում կատարվող աշխատանքներին, ապա այն, որքանով տեսանք, հայտարարված ժամկետում (եթե ոչ շուտ) ավարտին կհասցվի: Համենայն դեպս այդպիսի տպավորություն ստացանք…

Ճանապարհի մի քանի հատվածներում էլ վերստին ականատես եղանք ՃՈ 2-րդ  գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների գործունեությանը, որը, անշուշտ, դրվատելի է (դասակի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Սարգսյան): Բացառապես նրանք էին դժվարին այդ իրավիճակում կարգավորում մայրուղում ստեղծված վիճակը:

Հ.Գ.

Մեր շրջայցի ընթացքում վերստին համոզվեցինք, որ Տաթեւ-Լծեն այլընտրանքային ճանապարհը խնդրի լուծման վատագույն տարբերակն է: Դեռեւս  ձյան աննշան տեղումներ են եղել, բայց արդեն իսկ դժվարություններ կան ճանապարհի բազմաթիվ ոչ արեւահայաց հատվածներում…

Դրա փոխարեն հարկավոր էր փոքր-ինչ ընդլայնել Սատանի կամուրջ-Տաթեւ ճանապարհի ներքեւի եւ վերեւի երեքական ոլորանները, եւ այդ ճանապարհը բազմապատիկ անգամ հաջողված կլիներ, քան 2150 մետր բարձրության լեռնագագաթ բարձրացող եւ իջնող մայրուղին: Արդյունքում՝ պետական բյուջեի աննշան ծախսումով կունենայինք բարեհարմար եւ ապահով մայրուղի:

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ ակտի կասեցումը երկարաձգելու համար

01.06.2026 14:23

Կապան համայնքի տնտեսվարողները տարեկան պետբյուջե են փոխանցում մոտ 40 մլրդ դրամ, իսկ կառավարությունը դրանից միայն 4,5 միլիարդն է վերադարձնում համայնք

01.06.2026 14:12

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.06.2026 12:47

«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև

01.06.2026 12:31

Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին (Լուսանկարներ, Տեսանյութ)

01.06.2026 12:27

Հայաստանը կաշխատի ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

01.06.2026 12:25

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17