Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել

18.02.2026 16:18
305

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել Բաքվի դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացրած դատավճիռը։  

«16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճռով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր արդարադատության նկատմամբ։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր նման մի քանի քաղաքացիական անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարի Ստրութերսի հայտարարությունն է մեջբերել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Ստրութերսի կարծիքով՝ տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության զոհերը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և երաշխիքների, որ այդպիսի հանցագործություններն այլևս չեն կրկնվի։

«Այս դատապարտումները միջազգային իրավունքով հանցագործությունների բոլոր զոհերի համար վիրավորանք են»,- նշել է նա։ 

Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները դատվել են գործնականում փակ լսումներով, նրանց դեմ հարուցված գործերը հիմնված են կեղծ ապացույցների վրա, իսկ դատական նիստերն անցկացվել են հայերի համար անհասկանալի լեզվով և պատշաճ չեն թարգմանվել։  

Նշվում է նաև, որ «Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։

«Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

Բաքվի դատարանը փետրվարի 17-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործով դատավճիռը, որի համաձայն՝ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել և Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։

Մեր ամեն զինվnրի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ Կարապետյան

18.03.2026 20:16

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում․ 3 զnհերն ու 1 վիրավnրը երիտասարդ տղաներ են

18.03.2026 18:39

Դպրոցներն ամբողջությամբ փոխանցվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը

18.03.2026 16:54

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն եղել հեշտությամբ մաքրվող, ախտահանվող. Կապանում մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

18.03.2026 16:46

Համագումարով պետք է հաստատվեն ընտրական ցուցակների առաջատար թեկնածուները․ ԿԸՀ

18.03.2026 16:43

16 մլն դրամ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում տուն կառուցելու համար․ ծրագիրը կվերաբացվի

18.03.2026 16:38

Իրանական արշավը կթուլացնի ԱՄՆ-ի դիրքերը նաև Հարավային Կովկասում. Մալեկ Դուդակով

18.03.2026 16:21

Այս պահին ներկայացված նոր Սահմանադրության նախագծում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է. Գալյան

18.03.2026 16:20

Ազատ արձակված գերիների վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում այնտեղ մնացողների վերաբերյալ. փաստաբանի հրատապ դիմումը Ադրբեջանի օմբուդսմենին

18.03.2026 16:16

Հայաստանի ժողովրդավարության կտրուկ աճն ու անկումը. Հրապարակվել է V-Dem-ի զեկույցը

18.03.2026 16:03

Մի քանի օրից կսկսվի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման 2-րդ փուլը. Խուդաթյան

18.03.2026 16:01

Եթե Իրանի դեմ հակամարտությունը երկարի, մեր տնտեսությունը դրանից մեծապես կտուժի. Պապոյան

18.03.2026 14:42