Հետաքրքիր տեղեկություն Եվրոպայից. Հայաստանը չպետք է հապաղի

16.01.2019 15:03
1173

Եվրահանձնաժողովը հրապարակել է ներդրումային նախագծի մասին տեղեկություն, ըստ որի հանձնաժողովը Համաշխարհային բանկի հետ միասին ծրագրում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում իրականացնել 13 միլիարդ եվրոյի ներդրում, տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման համար: Դա ներառելու է ճանապարհների կառուցում, նորոգում, այլ ենթակառուցվածքային ներդրումներ, լոգիստիկ կենտրոնների ստեղծում և այլն: Առայժմ մանրամասներ հայտնի չեն, թե 13 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագիրն ինչ առաջնահերթությամբ է բաշխվելու Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև:

Խոսքը 6 երկրի մասին է՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա: Սակայն մեծ հավանականությամբ շատ բան կախված է լինելու նաև այն հանգամանքից, թե այդ երկրները ինչպիսի արդյունավետությամբ կգործակցեն Եվրամիության հետ թե Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, թե ընդհանրապես եվրոպական ինտեգրացիայի, նաև երկկողմ հարաբերությունների ուղղությամբ:

Հատկանշական է, որ Եվրահանձնաժողովից ստացված տեղեկությունը փաստացի զուգորդվեց Հայաստանի խորհրդարանի աշխատանքի մեկնարկով, որտեղ ձևավորվում են հանձնաժողովները, այդ թվում արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրացիայի, ռեգիոնալ ինտեգրացիայի: Եվ այդ առումով անկասկած է, որ շատ կարևոր է լինելու, թե Հայաստանը խորհրդարանական դիվանագիտության մակարդակով ինչպիսի արդյունավետությամբ կաշխատի եվրոպական ուղղությամբ:

Անկասկած է, որ Եվրահանձնաժողովից ստացված տեղեկությունը նոր խթան, նոր մոտիվացիա պետք է լինի Հայաստանի իշխանության համար ընդհանրապես, սակայն ոչ միայն արտաքին քաղաքական գործադիր բաղադրիչի առումով, այլ նաև խորհրդարանական: Եվ թերևս ավելի շատ խորհրդարանական, քանի որ խորհրդարանական խողովակները ըստ էության տալիս են շատ ավելի լայն և ինտենսիվ շփումների հնարավորություն:

Անխոս՝ պետք է լինի գործադիր և խորհրդարանական սեգմենտի աշխատանքի կոորդինացիա և այդ տեսանկյունից Հայաստանն արդեն իսկ պետք է ձեռնամուխ լինի աշխույժ աշխատանքի, քանի որ Արևելյան գործընկերության երկրներում 13 միլիարդ եվրոյի ներդրումային եվրոպական մտադրության կամ նախաձեռնության համար պայքարն ու մրցակցությունը անշուշտ շատ թեժ է լինելու: Հայաստանն իրավունք չունի հապաղել, հաշվի առնելով ոչ միայն ծրագրի տնտեսական կարևորությունը, այլ նաև և գուցե առաջին հերթին քաղաքական և անվտանգային խորքային նշանակությունը, որ կարող է ունենալ Հայաստանի արդյունավետ աշխատանքն այդ ուղղությամբ; Հատկապես, որ Հայաստանը ներկայումս գործնականում ունի մեկնարկային բավականին նշանակալի առավելություն, հաշվի առնելով թավշյա հեղափոխության հանգամանքն ու միջազգային արձագանքը:

1in.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34