ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը՝ Սյունիքի մարզում

27.04.2016 10:47
2227

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՍԱՊԾ պետ Արմեն Աբրահամյանը, ՍԱՊԾ պետի տեղակալ Վահագն Գրիգորյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Նախարար Արտեմ Ասատրյանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Սյունիքի մարզի  սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուների հետ, քննարկել ոլորտի խնդիրներն ու իրականացվող ծրագրերի ընթացքը, խոսել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման մասին. «Երբ մենք խոսում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների մասին, պետք է հստակ հասկանանք, որ առաջին հերթին խոսում ենք գնահատված կարիքի հիման վրա ծառայություններ մատուցելու մասին: Հանրապետությունում գործող տասնութ նման կենտրոնների կողքին առաջիկայում Սյունիքի մարզում եւս կբացվեն համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններ: Այդ կենտրոնների գործունեության արդյունավետությունը պետք է առավել բարձրացվի եւ արվի հնարավորը, որպեսզի քաղաքացին զանազան դռներ բախելու փոխարեն օգտվի «մեկ պատուհանից»»: Այս համատեքստում նախարարը կարեւորել է քաղաքացուց մեկ միասնական ընդունարանի միջոցով դիմում ընդունելու գործընթացը եւ քաղաքացուն նախնական խորհրդատվության մատուցումը:

Նախարարը տարածքային կենտրոնների ղեկավարներին ներկայացրել է նաեւ ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագիրը եւ դրա շրջանակներում աջակցության ցանցերի ձեւավորման գործընթացը: Արտեմ Ասատրյանը նշել է, որ այստեղ պետք է  համատեղվեն թե՛ պետական, թե՛ ոչ պետական հատվածի ռեսուրսներն ու ուժերը: «Համաձայնագրի շրջանակներում նախատեսում ենք ոչ պետական հատվածի ամբողջական եւ լիարժեք ներգրավվածությունը քաղաքացու գնահատված կարիքի հիման վրա ծառայությունների մատուցման մեջ, քանի որ մեր բոլորի նպատակը մեր քաղաքացուն աջակցելն է եւ նրանց խնդիրները լուծելը», - ընդգծել է նախարարը:

Զբաղվածության պետական ծրագրերի մասին խոսելիս նախարար Արտեմ Ասատրյանն առանձնացրել է ժամանակավոր զբաղվածություն ապահովող վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագիրը եւ խոսել ծրագրի արդյունավետության մասին: Նախարարն արդյունավետ է գնահատել նաեւ մարզում կայուն զբաղվածության ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ավարտին նախարարը տարածքային կենտրոնների ղեկավարներին հորդորել է տեղական սոցիալական ծրագրերը մշակել տվյալ համայնքի իրավիճակից ելնելով՝ կարիքների գնահատման հիման վրա, եւ զուգակցել քաղաքացիների եւ համայնքի խնդիրների լուծումները:

«Այս առումով բոլորիդ հորդորում եմ ամբողջությամբ ընդգրկվել գործընթացների մեջ, քանի որ սա է միակ ճանապարհը, որպեսզի մենք կարողանանք սոցիալական ծառայության ոլորտին հատկացված ռեսուրսները լիարժեք եւ արդյունավետ կիրառել», - սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է նախարարը:

Նախարար Արտեմ Ասատրյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել են նաեւ համայնքի ղեկավարների եւ մարզպետարանի աշխատակիցների հետ, քննարկել համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների կարեւորությունը եւ տարածքների խնդիրը՝ նշելով, որ առաջիկայում  Մեղրի, Կապան, Գորիս եւ Սիսիան քաղաքներում կգործեն տարածքային կենտրոններ: Համայնքի ղեկավարները, կարեւորելով կենտրոնների գործարկումը եւ բարձր գնահատելով դրանց արդյունավետությունը, հանդես են եկել առաջարկով, այն է՝ Ագարակ եւ Քաջարան քաղաքներում ստեղծել համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի առանձնացված ընդունարաններ, որը հնարավորություն կտա տեղի բնակչությանը սոցիալական ծառայություններ ստանալու համար չհասնել Մեղրի կամ Կապան: Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ բարձրացված խնդիրը ենթակա է քննարկման, եւ հնարավորության շրջանակներում կտրվեն համապատասխան լուծումներ:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր հերթին գոհունակություն է հայտնել մարզում իրականացվող սոցիալական ոլորտի ծրագրերից եւ մատուցվող ծառայություններից՝ նշելով, որ դրանց հետ կապված մարզի բնակչությունը հիմնականում դժգոհություններ չունի: Մարզպետը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար եւ հույս հայտնել, որ մարզ այցելություններն առավել հաճախ կլինեն:

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախարարը տեղում ծանոթացել է Գորիսում համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի համար առաջարկվող տարածքին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական կենտրոն

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19