ՀՀ-ի և Ադրբեջանի միչև խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության Վաշինգտոնի համառ կոչերը ընդգծում են առկա աշխարհաքաղաքական զգալի խաղադրույքները.The Jamestown Foundation

10.07.2024 11:07
758

Վաշինգտոնը Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը դիտարկում է որպես ավելի լայն աշխարհաքաղաքական խնդիր, քանի որ գործընթացի երկարաձգումը կարող է դրդել մյուս ուժերին օգտագործել հակամարտությունը՝ ելնելով իրենց շահերից: Այս մասին գրել է համաշխարհային հետազոտություններով և վերլուծություններով զբաղվող The Jamestown Foundation-ը: Ըստ վերլուծության՝ ամերիկացի դիվանագետներն առաջարկում են տնտեսական կապի նախաձեռնություն տարանցիկ երթուղիներով, որոնք անցնում են Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի մոտակա տարածաշրջաններ:

ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները չի աջակցում Ադրբեջանի և Իրանի միջև Արաս միջանցքի նախագծին։ Վաշինգտոնը նաև դեմ է ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ որպես «տրանզիտի նկատմամբ վերահսկողություն» իրականացնելու հավանական կողմի «Զանգեզուրի միջանցքում» ներգրավելուն, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ:

ԱՄՆ պաշտոնյաներն ընդունում են, որ դա միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիր չէ. իրավիճակը նաև արտաքինից դիտվում է որպես խնդիր, որը կարող է վճռականորեն ազդել Միացյալ Նահանգների և նրա աշխարհաքաղաքական թշնամիների՝ առավել անմիջականորեն Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև ավելի մեծ մրցակցության վրա:

Այս ֆոնին  Վաշինգտոնը ձգտում է Հայաստանին և Ադրբեջանին մոտեցնել Արևմուտքին:
Զուգահեռաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները որոշ ոլորտներում լավ են ընթանում, մինչդեռ այլ՝ պոտենցիալ ավելի կարևոր ոլորտներում, բախվում են խոչընդոտների։

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու Վաշինգտոնի համառ կոչերը ընդգծում են առկա աշխարհաքաղաքական զգալի խաղադրույքները: «Միացյալ Նահանգներն այս խաղաղությունը դիտարկում է ոչ միայն որպես տարածաշրջանային խնդիր, այլ՝ որպես ռազմավարական, առանցքային կետ, որը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը և կապը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, հատկապես տարանցման և էներգետիկ կապի հարցում: Չնայած որոշ ոլորտներում առաջընթացին, ինչպես, օրինակ, սահմանազատումը, զգալի խոչընդոտներ պահպանվում են, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության հարցում։ Մինչ Միացյալ Նահանգները շարունակում է երկխոսության աջակցություն և ուղիներ առաջարկել, խաղաղության համապարփակ համաձայնագրի ճանապարհը շարունակում է մնալ մարտահրավերներով լի», – եզրակացրել են վերլուծաբանները:
 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25