ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարության շնորհիվ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել են 1 տասնյակից ավելի հետախուզվողների, այդ թվում՝ միջազգային

08.01.2019 17:02
1281

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ամանորի տոներին ընդառաջ ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել նաև Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լևոն Բեգոյանի գլխավորությամբ։

Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին նույնպես «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան ժամանողների և մեկնողների թիվը կրկնակի ավելացել է և ոստիկանապետի հանձնարարականն է, որպեսզի տեղում կատարվի քաղաքացիների անվտանգության ապահովման ճիշտ աշխատանքներ, ինչը տեղի ոստիկանության և օդանավակայանի աշխատակիցներին հաջողվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության ծառայողները հունվարի 1-ից մինչև առ այսօր հայտնաբերել են մի քանի հետախուզվողների, ովքեր ՀՀ քր. օր-ի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ են եղել, մի քանիսն էլ հետախուզման մեջ են եղել այլ պետությունների իրավապահների կողմից, մի քանիսի նկատմամբ էլ արգելանքի որոշումներ է եղել քննիչների կողմից։

Հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել են հունվարի 7-ին Սոչի-Երևան 2761 չվերթի ժամանումից հետո հայտնաբերել են 2018 թվականի ապրիլի 11-ից Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի ներքին գործերի վարչության կողմից ՌԴ քր. օր-ի 264 հոդվածի 1-ն մասի (ավտովթար՝ մարմնական վնասվածքով) մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Նորայր Խոջամանյանին։

Նույն օրը նույն չվերթի ժամանումից հետո «Զվաթնոց»-ի ոստիկանները իրենց մոտ բերման են ենթարկել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի՝ 23-ամյա Ռուստամ Ռախմատովին, ով 2016 թվականի հունվարից Տաջիկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Խոտլոնսկի մարզի Կուրգան Տյուբե քաղաքի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 375 հոդվածի 3-րդ մասի (դասալքություն) մեղադրանքով։

Հունվարի 6-ին Մոսկվա-Երևան 897 չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանություն է ներկայացել Ծաղկալանջ գյուղի բնակիչ՝ 2014 թվականի հոկտեմբերի 3-ից Ոստիկանության Վաղաշապատի բաժնի կողմից հետախուզվող 23-ամյա Վահագն Հովակիմյանը։

Նույն «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին Փարիզ-Երևան 1060 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո տեղի ոստիկանություն է բերման ենթարկվել 2014 թվականի հուլիսից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվող 54-ամյա Հայաստան Գասպարյանը։

Հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո բերման են ենթարկել 2012 թվականի մարտից Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա Արսեն Սարգսյանին։

Նույն չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 2014 թվականի մարտից Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող 41-ամյա Հովհաննս Սահակյանին։

Հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին է բերման ենթարկվել Մոսկվա-Երևան 377 չվերթով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի՝ 21-ամյա Տեխմինա Տանգինովան, ով սեպտեմբերի 1-ից Տաջիկստանի Հանրապետության Խուդժանդու քաղաքի ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվում էր Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130.1 հոդվածի 2-րդ մասի (մարդկանց առևտուր) մեղադրանքով։

Նշված անձանց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և նրանց հայտնաբերման մասին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնից տեղեկությունները փոխանցվել են հետախուզումը նախաձեռնողներին։ Եղել են նաև դեպքեր, երբ տեղի ոստիկանություն են կամավոր ներկայացել հետախուզման մեջ գտնվողները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02