Հիմնադրամի հավաքագրած գումարների 60%-ից ավելին փոխանցվելու է Կառավարությանը

24.11.2020 14:20
1324

Ինչպես միլիոնավոր մեր Հայրենակիցներ, ես ևս մասնակցել եմ դրամահավաքին թե անձամբ և թե Փաստաբանական գրասենյակի միջոցով։ Խորհուրդ եմ տվել, որ ընկերներս ևս մասնակցեն։ Հարց է առաջանում, եթե հավաքագրված գումարների 60%-ից ավելին պետք է փոխանցվեր Կառավարությանը, ինչու հենց Կառավարությունը հանդես չէր գալիս որպես դրամահավաքի նախաձեռնող։

Բոլորս ուղղակի կփոխանցեինք գանձապետական միասնական հաշվին։ Մեկ այլ հարց, կարծում եմ բազմաթիվ իրավական ակտերի մեջբերման փոխարեն հարկավոր էր մանրամասն վերլուծել Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով սահմանված նվիրաբերության ինստիտուտի էությունը և դրա կոնկրետ նպատակաների անվերապահ պահպանման ուղղակի պահանջը։

Մասնավորապես մենք բոլորս նվիրաբերություն կատարելով Հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը կրկին Արցախի տեսանկյունից և այլն։ Սակայն պարզվեց, որ բոլորս գումարը փոխանցում էինք «Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով»նպատակի համար։

Արդյունքում առնվազն նվիրաբերողների կոնկրետ նպատակի շեղման խնդիր է առաջացել։

Կներեք իհարկե նաև պետք է նշեմ որպես իրավաբան վկայակոչած հիմնավորումները նվիրաբերության թույլատրելիության մասով բացարձակ համոզիչ չէին։

Փաստաբան Արամ Վարդևանյան

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34