Հիմքում բարեգործությունն է

21.04.2017 10:39
1793

«Կապան մոլ» առեւտրի կենտրոնի երրորդ հարկաբաժնում ապրիլի 15-ին «Հուսո ձեռքեր» խորագրով ցուցահանդես-վաճառք է կազմակերպվել, որ նախաձեռնել էին հաշմանդամ եւ անապահով երեխաների պաշտպանության «Հուսո երիցուկ» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Գրիգորի Հարությունյան) եւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Կապանի գրասենյակը (համակարգող՝ Էռնա Արզումանյան): Օրհնելով ցուցահանդեսի բացումը՝ Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը նշեց, որ նման միջոցառումները նպաստում են դեռահասների գեղագիտական դաստիարակությանը եւ իրենց հիմքում բարեգործական նշանակություն ունեն, քանզի երեխաներն իրենց երեւակայությամբ, կարողությամբ, Աստծո տված շնորհով փորձում են օգտակար լինել իրենց նմանին:

Ցուցադրանքում ձեռագործ աշխատանքներ էին՝ գոբելեններ, գեղանկարներ, ձեռքի աշխատանքներ, որոնց հեղինակները Կապանի տարբեր դպրոցների աշակերտներ են: Աշխատանքներ էին ներկայացրել նաեւ Քաշաթաղի շրջանի Կերենի եւ Գեղիի դպրոցները, Կապանի թիվ 3 հատուկ դպրոցը, երեխաների խնամքի եւ պաշտպանության Կապանի գիշերօթիկ հաստատությունը: Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տաղավարում կրթօջախի սան Ռոզա Գրիգորյանը դազգահի վրա կարպետ էր գործում: Կարել էր տեսնել, թե ինչպես էր նախշ առ նախշ ծնվում կիրառական արվեստի այդ նմուշը: Կապանի թիվ 10 միջն. դպրոցը ներկայացրել էր ռոբոտատեխնիկական սարքերի նմուշներ:

Ցուցահանդեսի կազմակերպիչները խոստացան, որ նման միջոցառումները շարունակական կլինեն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12