Հին Խոտը ճարտարապետական սքանչելիք է եւ սրբավայր, նաեւ հետաքրքիր հնավայր, որ շատ գաղտնիքներ ունի՝ ուսումնասիրման կարոտ

01.09.2019 18:15
1507

Օգոստոսի 24-ին «Սյունյաց երկիրը» ուխտագնացություն կատարեց Հին Խոտ…

Մեզ հետաքրքրում էին գյուղի սրբավայրերը, ուստի եւ անդրադարձ չենք կատարի պատմական անցյալին, թեեւ գրավոր աղբյուրներում գյուղի մասին բազում հիշատակություններ կան:

Դեռեւս 4-րդ դարում Խոտը եղել է Սյունիքի բարեկարգ եւ գեղեցիկ գյուղերից մեկը:

1045 թ. Դլեն Խաղբակյան իշխանը Խոտ գյուղը նվիրել է Տաթեւի վանքին, որը կրկին անգամ հաստատել է Տարսայիճ Օրբելյանը՝ 1274-ին: Եվ այդ կարգավիճակը պահպանվել է մինչեւ 19-րդ դար:

Խոտը, ըստ էության, Սյունյաց աշխարհի ամենանշանավոր հեթանոսական վայրերից է:

Երկու հուշարձան, այդ առումով, առավել շատ շարժեց մեր հետաքրքրությունը:

Առաջինը Հին գյուղի Խութի լանջի այգիներն են. այս վայրին գյուղացիները Մեհյան են անվանում, ինչը բառացիորեն նշանակում է հեթանոսական տաճար:

Դա շատ հետաքրքիր հնավայր է, որ հետագայում փոխակերպվել է քրիստոնեական սրբավայրի (այդ մասին՝ քիչ անց):

Ժողովրդի հիշողության մեջ մինչեւ հիմա պահպանվում է զրույցն այն մասին, թե ինչպես է Մեհյանը հրդեհի ճարակ դարձել:

Այդ դեպքից երկու տարի անց Սյունիք վերադարձած Բաբիկը (մեծն Վասակ մարզպանի որդին)՝ Շապուհ արքայից իշխանական տիտղոս ստացած, Մեհյանի տարածքը, Խոտագետի այգիները կտակել է Խոտ ավանի եկեղեցուն (վանքին):

Երկրորդ հեթանոսական հուշարձանը, որ բացառիկ է, Սպիտակ քերծ բնակատեղին է (Պիկատեղ-Բակատեղ), որտեղ պահպանվել են կիկլոպյան կառույցներ, պարսպի հետքեր:

Դա ներկայիս գյուղատեղիից Որոտան գյուղ իջնող ճանապարհի վրա է՝ գյուղից մոտ մեկ կմ հեռավորության վրա:

Բայց Խոտը ոչ պակաս հարուստ է քրիստոնեական սրբավայրերով:

Նոր գյուղից հարավ-արեւմուտք (Հին գյուղից հյուսիս-արեւմուտք)՝բարձր ձորափի վրա է գտնվել Խոտի վանքը (եկեղեցին):

Պահպանվում են եկեղեցու հիմքերը:

Ըստ երեւույթին կառուցվել է 4-5-րդ դարերում:

Ղեւոնդ Ալիշանի կարծիքով՝ վանքը Սուրբ Աստվածածին անունն է կրել:

Սերո Խանզադյանի կարծիքով՝ այդտեղ է գտնվել Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Արքոյն գյուղը:

Արամայիս Սարգսյանի կարծիքով՝ այդտեղ է գտնվել Խոտ ավանը, որն ընդգրկել է Մեծ հայրենականում զոհված խոտեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանից (ներկայիս գյուղատեղիիում) մինչեւ Կիժ (գիժ կամ գույժ) կոչվող քարափ:

Խոտի վանքի շուրջ դարերի ընթացքում բազում լեգենդներ են հյուսվել:

Ասում են ՝ եկեղեցին ունեցել է մեծ եւ հզոր ձայնով պղնձե զանգ: Նրա ղողանջները հասել են հարեւան գյուղեր:

Այդ զանգի հետ են կապում Զանգեզուր անվան ծագումը (վարկածներից մեկն է):

Իբր՝ երբ թշնամին փորձել է ասպատակել մեր երկիրը, որպես ահազանգ հնչեցրել են եկեղեցու մեծ զանգը: Նրա ձայնը լսելով՝ մարդիկ զինվել են եւ դիմագրավել թշնամուն:

Ոսոխներն ի վերջո կաշառել են եկեղեցու ժամկոչին, գաղտագողի հարձակվել ու նվաճել երկիրը, ավերել եկեղեցին…

Ասում են նաեւ՝ երբ թշնամու ներխուժումից հետո քնաթաթախ մի հոգեւորական փորձել է հնչեցնել եկեղեցու զանգը, ասել են՝ զանգը զուր է…

Մինչեւ հիմա Խոտի վանքի մոտ մի հնամենի թեղի կա՝ խոշոր փչակով:

Տեղացիների մոտ պահպանվել է հիշողություն, որ թշնամու հարձակման ժամանակ հենց այդ փչակում են թաքցրել վանքում գտնվող Ավետարանը:

Խոտի վանքից մոտ հարյուր մետր հարավ՝ բարձր ձորափին ավելի մոտ, գտնվում է Քամու խաչը՝ երեք դարավոր փռշնու հովանու ներքո:

Հաջորդ սրբավայրը, որի հետքերն են միայն պահպանվել, Խորուձոր անապատն է, որ գտնվել է Հին գյուղից հարավ-արեւելք՝ Խոր ձոր կոչվող վայրում, Խոտագետի աջ ափին, որի մասին նույնպես ժողովրդական անգիր զրույցներ են պահպանվել:

Քիչ առաջ նշեցինք Մեհյանի (հեթանոսական տաճարի) մասին:

Հետագայում՝ հավանաբար 12-րդ դարում, այնտեղ կառուցվել է Կարմիր եկեղեցին, որի հիմքերը չկան, իսկ շուրջը հին գերեզմանոց է՝ բազմաթիվ խաչքարերով:

Այդ խաչքարերի գրությունները մասամբ ներկայացրել եւ վերծանել է հնագետ Սեդրակ Բարխուդարյանը՝ «Դիվան հայ վիմագրության» երկրորդ պրակում:

Հին գյուղից վերեւ՝ ահռելի ժայռի ստորոտում է գտնվում Մրքըծորի եղցին, որը նաեւ Մրքաձորի (Մրգաձորի) խաչ կամ եկեղեցի է կոչվում՝ կառուցված 1700-ին:

Ենթադրվում է, թե այդ եկեղեցին է, որ կառուցել է տվել Շահ Աբասի հարեմից փախած մի կին:

Մրգաձորի եկեղեցու մասին միանգամայն այլ կարծիք են հայտնել Գորիսի պետական համալսարանի դասախոսներ Սերգեյ Հախվերդյանը եւ Գայանե Շաբունցը (Հայագիտական ուսումնասիրություններ, N7, 2016 թ.):

Ըստ նրանց՝ «Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությանը» կից հարկացուցակում Հաբանդ գավառում հիշատակվում է Մարգաձոր… բնակավայրը:

Ներկայումս Խոտ եւ Շինուհայր գյուղերի միջեւ՝ դեպի Որոտան իջնող մի տարածք կա, որ հայտնի է Մրգաձոր (բարբառով՝ Մրքաձոր) անունով եւ մտնում է Խոտի համայքային հողատարածքի մեջ:

Կարելի է եզրակացնել, որ դա Ստ. Օրբելյանի՝ Խոտ գյուղի հարեւանությամբ հիշատակած Մարգաձորն է…

Մրգաձորի եկեղեցին հսկա, մի քանի տասնյակ մետր բարձրություն ունեցող ուղղաձիգ ժայռի ստորոտին խխունջի պես կպած սագաշեն, ոչ մեծածավալ շինություն է, որը պատերի քարերի գույնով մերվել է տեղանքին:

Եկեղեցու երկարությունը 10 մ է, լայնությունը՝ 6 մ, մուտքի պատի հաստությունը՝ 90 սմ»:

Վարկածի հեղինակները հերքում են տարածված տեսակետը, թե այդ եկեղեցին կառուցել է Շահ Աբասի հարեմից փախած կինը:

Ավանդության հիշատակության մեջ, նրանց կարծիքով, իրական է միայն այն, որ եկեղեցին կառուցողների մեջ եղել է մի կին՝ հայ իշխանուհի կամ ավելի ճշգրիտ մելիքուհի, ինչը երեւում է եկեղեցու դռան բարավորի հստակ ընթերցվող արձանագրությունից. «ԵՍ ՊԱՐՈՆ ՊՀԱԹՈՒՐ ՊԱԿՍ, ՈՐԴԻ/ՊԱՐՈՆ ՄԵԼԻՔ ՀԱԽՆԱԶԱՐԻՆ, ՈՐ ԵՄՔ ՅԵՐԿՐԷՆ ՔԱՇԻԹԱՂՈՒՑ, ԳԵՂՋԷՆ ԽԱՆԱԾԱ ԽԱ ԵՍ ԵՒ ՄԱՅՐ ԻՄ ՄԱՀՓԱՐԻՆ ՇԻՆԵԼ ՏՈՎԻՆՔ ՍԲ ԵԿԵՂԵՑԻՍ Ի ՓՐԿՈՒԹԻ ՀՈԳՈՅ: Ի ԹՎԻՆ: ՌՃԽԹ»:

Այսպիսով՝ Մրգաձորի եկեղեցին շինել են տվել Խանածախ գյուղում ապրող Քաշաթաղի Մելիք Հախնազարի որդի Բահադուր բեկը եւ նրա մայրը՝ Մելիք Հախնազարի կին Մահփարին՝ 1700 թվականին:

Մրգաձորի եկեղեցու պատի շարվածքի մեջ հայտնաբերվել է երկար ու նեղ սալքարի վրա արված արձանագրություն, որը տակավին սպառիչ ընթերցված չէ…

Հին Խոտում կանգուն է գյուղամեջի եկեղեցին, որի անունը մեզ չհաջողվեց գտնել:

Նեղ պատուհանի վրա (մուտքից վերեւ) երկու խաչքար կա (իբրեւ բարավոր) պատի մեջ (հավանաբար մինչ այդ տապանաքար են եղել եւ օգտագործվել են այդ եկեղեցու վերաշինման ժամանակ):

Ներսից ընթեռնելի է խաչքարերից մեկի գրությունը՝ «…թվ ՊԾԸ…» (1409 թ.):

 Բայց դռան բարավորին դժվար ընթեռնելի տառեր են՝ «թվ ՉԽԱ » (1292 թ.):

***

Հին Խոտի տների մի մասը պահպանվել է նախնական տեսքով, բայց առանց տանիքների:

Քարակամար թաղերով տներ են:

Ճիշտ է ասված՝ ճարտարապետական սքանչելիք է Հին Խոտը:

Հսկա ընկուզենիների, թթենիների ընդարձակ այգիները, սակայն, անտերության են մատնվել 1990-ականների սեփականաշնորհումից հետո, չնայած գյուղամիջով ամռանը հոսում է Խոտագետը, եւ ոռոգման ջրի կարիք չկա այնտեղ:

Խոտագետ ասվածը, այդուհանդերձ, իր մեջ չափազանցություն է պարունակում:

Վաղնջական ժամանակներից գոյություն ունեցող այդ գետը, որի մասին քանիցս հիշատակում է Ստեփանոս պատմիչը, որի հետ է կապվում Խոտագետ ու Հին Խոտ բնակավայրերի գոյությունը, ինչպես եւ Խոտագետի այգիների երբեմնի փառքը, 1960-ականների վերջին ցամաքեց:

Տաթեւհէկի համար կառուցված թունելն անցնում է ադ տարածքով. Որոտան գետն այդ թունելով է հասնում Խազալկապի ջրամբար:

Եվ այդ թունելի կառուցման ժամանակ էլ Խոտագետը ցամաքել է, քանի որ գոյանում էր Ծլտհանի ձորի զառիթափ ժայռից բխող աղբյուրներից, որոնք ցամաքել են թունելի կառուցման հետեւանքով:

Խոտագետի հունով հիմա հոսում է միայն թունելից բաց թողնված ջուրը (Հին Խոտի այգիները ոռոգելու նպատակով):

Ասում են՝ չչորանար Խոտագետը՝ գուցե նեւ Հին Խոտը 1967-ին կիրճից չբարձրանար…

Հին Խոտի նկատմամբ հետաքրքրությունը (ե՛ւ հնագետների, ե՛ւ զբոսաշրջիկների) ավելի մեծ կլիներ, եթե ճանապարհը տեղ-տեղ այդքան վտանգավոր չլիներ:

Միայն Վրույր Հակոբյանի նման համարձակ վարորդները կարող են մեքենայով, վստահությամբ, այդ ճանապարհով իջնել կիրճ եւ վերադառնալ:

Իսկ մեզ ուղեկցող Կամո Վարդանյանը քաջատեղյակ է գյուղի պատմության ամեն մի դրվագի:

Ձորն իջնելիս նախ ցույց է տալիս Կիժի թառը, ապա գյուղի մուտքի մոտ գտնվող Խանումի ճուղուպերին, որի կողքից էր Խոտ գյուղն իր զավակներին ճամփում Հայրենական մեծ պատերազմ, իսկ հետագայում՝ խորհրդային բանակ…

Հիմա Խանումի ճուղուպերուց միայն բունն է մնացել՝ մոտ 6-7 մ պարագծով:

Առհասարակ Կամո Վարդանյանը բազմակողմանի գիտելիքներ ունեցող անձնավորություն է: Հատկապես խորը գիտելիքներ ունի Հայ գրականությունից, Սյունիքի պատմությունից, իր տանը պահում է «Սյունյաց երկրի» բոլոր հատուկ համարները:

Քաջատեղյակ է Սերո Խանզադյանի գրական ժառանգությանը եւ բացատրություն չի գտնում, թե ինչպես կարող էին նրա «Սպիտակ գառը» դուրս թողնել հանրակրթական դպրոցի ծրագրերից:

Ի դեպ, Կամո Վարդանյանն ընդամենը միջին մասնագիտական կրթություն ունի:

***

Պարզվում է՝ Խոտում՝ ժողովրդի հիշողության մեջ պահպանվել են բազում զրույցներ՝ դարերի խորքից եկող:

Ավանդազրույցներից մի քանիսը արդեն ներկայացրինք, բայց դրանք այնքան շատ են ու այնքան հետաքրքիր, որ խոսակցության առանձին նյութ կարող են դառնալ:

 

***

Հետդարձի ճանապարհին Կամոն ու Վրույրը պատմում էին նորօրյա Խոտ գյուղի մասին, որ հիմնադրվել է 1960-ականնների վերջին:

Ուրախությամբ փաստեցին, որ գյուղն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով՝ նորացված ներքին ցանցով, գազով, ունեն մշակույթի նորոգված կենտրոն:

Գյուղի հիմնական մտահոգությունը ճանապարհն է՝ Շինուհայր-Խոտ խաչմերուկից մինչեւ գյուղ, որ 1,8 կմ է:

Այդ խնդրով էին գյուղի մի խումբ երիտասարդներ ս. թ. մայիսի 27-ին ընդառաջ դուրս եկել Նիկոլ Փաշինյանին, ով գնում էր մասնակցելու ճոպանուղու «Հալիձոր» կայարան՝ կայանալիք «Իմ քայլը՝ հանուն Սյունիքի» համաժողովին:

Վարչապետը խոստացել է հիմնանորոգել այդ ճանապարհը, իրենք էլ հավատով սպասում են…

Հ.Գ.

«Սյունյաց երկրի» խմբագրությունը շնորհակալություն է հայտնում Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին, Խոտ գյուղի վարչական ղեկավար Մարտիրոս Գրիգորյանին, ինչպես եւ Կամո Վարդանյանին ու Վրույր Հակոբյանին՝ մեր ուխտագնացությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

 

Սամվել Ալեքսանյան
Լուսանկարները՝ Սոնա Արզումանյանի

На изображении может находиться: небо, дерево, гора, дом, на улице и природа

На изображении может находиться: небо, на улице и природа

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: растение, небо, дерево, облако, на улице и природа

На изображении может находиться: небо, на улице и природа

На изображении может находиться: небо, трава, растение, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо и на улице

На изображении может находиться: гора, растение, дерево, небо, трава, на улице и природа

На изображении может находиться: растение, на улице и природа

 

 

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

16.05.2024 20:30

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցելու բանաձև

16.05.2024 19:47

ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին

16.05.2024 18:36

Բելառուսը պատրաստ է աջակցել Ադրբեջանին հետպատերազմյան տարածքների վերականգնման հարցում․ Լուկաշենկո

16.05.2024 16:44

Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ

16.05.2024 16:11

Մայիսի 15-ին կայացավ Դավիթ Դանիելյանի՝ «Վերածնունդ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը Մոսկվայում

16.05.2024 15:42

Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը

16.05.2024 14:32

Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

16.05.2024 14:15

Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան

16.05.2024 14:09

Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ

16.05.2024 12:52

Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը վարժական հավաքներ են անցկացվելու

16.05.2024 12:16

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի իրավական հիմքը ԽՍՀՄ դե յուրե նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են․ Փաշինյան

16.05.2024 12:12