Հնչեցին մոտ և հարազատ երգեր

28.05.2024 10:16
963

Մայիսի 23-ին Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում կայացավ «Երգում է հայ բանաստեղծը» խորագրով գրական-երաժշտական երեկո, որի  ընթացքում կենդանի նվագակցությամբ հնչեցին հայ բանաստեղծների խոսքերով գրված, բոլորիս կողմից սիրված  և ճանաչված երգեր, ինչպես նաև ներկայացվեց դրանց ստեղծման մասին փոքրիկ ակնարկ։ Ընտրվել էր միջոցառման այնպիսի ձևաչափ, որ հանդիսատեսը ոչ միայն ունկնդրեր, այլ նաև հնարավորություն ունենար ձայնակցել ու կատարել հոգեհարազատ գործերը։

Քանոնի, դաշնամուրի, ֆլեյտայի և կիթառի նվագակցությամբ հնչեց հայ բանաստեղծական արվեստի 12 լավագույն գոհար։

Ավ․ Իսահակյանի ստեղծագործության շնորհիվ մտովի տեղափոխվեցինք Բինգյոլի զմրուխտյա ափերը, Ն․ Ռուսինյանի «Կիլիկիան» հառնեց մեր առջև իր ողջ վեհությամբ։ Հ․ Թումանյանի, Լ․Դուրյանի ու Ա․ Գրաշու ստեղծագործությունները բացեցին մեր առջև հայրենի բնության ամբողջ հմայքը: Ս․ Կապուտիկյանի հայուհու նազանքն ու հեզությունը գովերգող «Մախմուր աղջիկը»  մեծագույն սիրով ընդունվեց ներկաների կողմից։ Հայ քնարերգության մեջ առանձնահատուկ տեղ ունի մոր կերպարը, ում ամբողջական նկարագիրը տրվեց Ս․ Շահազիզի, Հ․ Շիրազի, Գ․ Սարյանի ստեղծագործություններով, որտեղ կային սեր, կարոտ, մանկության քաղցր հուշեր, թախիծ։ Եվ, իհարկե, անդրադառնալով մեր մեծ բանաստեղծներին, չէինք կարող չհիշել աշնան երգիչ Վահան Տերյանին, ում պոեզիան մնայուն արժեք է բոլոր ժամանակներում։

Երեկոյի վերջին տպավորիչ ակորդը տրվեց Պ․ Սևակի խոսքերով գրված, հույս և հավատ արթնացնող «Էրեբունի-Երևան»-ի կատարումով։

Կցանկանայինք նշել հանդիսատեսի ջերմ արձագանքը: Նրանց շնորհիվ մեկ անգամ ևս հնչեցին հարազատ դարձած երգերը։

Իրինա Հովհաննիսյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40