ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ, ԺԱՄԸ 15։00-ԻՆ՝ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՎ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

15.06.2020 15:16
1527

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Բնահպանական ծրագրերի մշակման /նախագծման/ կարգը հաստատելու մասին» թիվ 197-Ն որոշման դրույթների համաձայն, 2020 թվականի հունիսի 17-ին ժամը 15։00-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվելու է «Կապան համայնքի շրջական միջավայրի և բնակչության առողջության պահպանման» 2021 թվականի ծրագրի նախագծային փաթեթի հանրային քննարկում /ծրագրային փաթեթը կցված է հայտարարությանը/։
COVID 19 վիրուսի տարածման վտանգի կանխարգելման նպատակով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1146-Ն որոշմամբ հաստատված «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգի 23-րդ կետը՝ «Կապան համայնքի շրջական միջավայրի և բնակչության առողջության պահպանման» 2021 թվականի ծրագրի նախագծային փաթեթի հանրային քննարկումը կկազմակերպվի հեռավար։
Առաջարկում ենք շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց ծանոթանալ ծրագրի նախագծային փաթեթին և մինչև 2020 թվականի հունիսի 17-ը ժամը 12։00 ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ [email protected] էլեկտրոնային փոստով կամ քաղաք Կապան, Ա․ Մանուկյան 5ա հասցեով։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 285 42036 հեռախոսահամարով։
Հանրային քննարկման ընթացքում կներկայացվեն ծրագրի նախագծային փաթեթը, նախագծի հետ կապված առաջարկությունները, կարծիքները և դիտողությունները, կտրվեն համապատասխան պարզաբանումներ և պատասխաններ։
Հանրային քննարկման հղումը հասանելի կլինի Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջի առցանց հեռարձակումներ բաժնում՝ https://www.youtube.com/channel/UC121Ys3dohieKHqIjjF8unQ, ինչպես նաև նախապես կտարածվի Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի միջոցով։
Հանրային քննարկմանը նույնպես հնարավորություն կլինի ներկայացնելու առաջարկություններ՝ մեկնաբանություն թողնելով ուղիղ հեռարձակման ընթացքում։

 

kapan.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34