Հուլիսի 1-ից բնակարանը կամ ավտոմեքենան կանխիկ գումարով գնելու դեպքում գործարքը կարող է առոչինչ համարվել, խնդրում եմ ուշադիր լինել. Փաշինյան

02.06.2022 14:39
4719

Կանխիկ գործարքների շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։

«Մեր նպատակադրումը և պլանավորումն այն է, որ 2022 թ. հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով այլևս հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Եթե հանկարծ որևէ պարագում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ։ Այնպես որ, խնդրում եմ ուշադիր լինել», - ասաց վարչապետը։

Նա նշեց նաև, թե հանկարծ որևէ մեկը թող չմտածի, որ կառավարությունն այսպիսով ուզում է մարդկանց կյանքը բարդացնել։

«Ընդհակառակը, մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ անկանխիկ գործարքի հետ կապված խնդիր կա առևտրի կետերի հետ.«Մենք ասում ենք, որ 300 հազար դրամն է այն առավելագույն ծավալը, որ կարելի է կանխիկ առևտուր անել, բայց, օրինակ, սուպերմարկետում կարելի է մի ժամվա մեջ 10 անգամ 300 հազար դրամանոց գործարք անել նույն մարդու կողմից։ Հասկանում ենք, որ տեխնիկական հարցեր կան, որ պետք է կարգավորենք, բայց մենք պետք է գնանք այս ուղղությամբ»։

Սոցիալական բաղադրիչին անդրադառնալով, Փաշինյանն ասաց, թե կանխիկի շրջանառության կրճատումից սոցիալական էֆեկտներ կլինեն։

Հիշեցնենք՝ կառավարությունը որոշում է ընդունել, որ 2022 թ․ հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ արդեն 3 բանկ միացել է ծրագրին։

«Շուրջ 560 հազար թոշակառուից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են իրենց թոշակները ստանում», - ասաց նախարար Մկրտչյանը։

https://www.aysor.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40