Հուշամատյան անմահության

10.06.2013 15:16
3005

Հունիսի 8-ին հետախույզ, ինժեներ-սակրավոր Համլետ Մինասյանը կդառնար 55 տարեկան, բայց ի վերուստ նրան երկրային կյանքով ապրելու Քրիստոսի տարիք (33 տարեկան) էր սահմանվել:
Երբ Արցախյան պատերազմի թափանիվն արագացնում էր պտույտները, ինժեներասակրավորական բարձրագույն կրթություն ունեցող սպաներ Հայաստանում գրեթե չկային: Իսկ ամսեամիս սաստկացող մարտական գործողությունների պայմաններում նրանց կարիքն ավելի ու ավելի էր զգացվում: 1991-ի հունիսին կապիտան Համլետ Մինասյանը (ավարտել էր Կամենեց-Պոդոլսկի բարձրագույն ինժեներական ուսումնարանը, ստացել ինժեներ- սակրավորի մասնագիտություն) ներկայացավ մեկ ամիս առաջ ստեղծված պաշտպանության կոմիտե, ստանձնեց հետախուզության բաժնի ավագ մասնագետի պաշտոնը: Նա ուսումնարանում ստացած իր գիտելիքներով ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանական ջոկատների մարտիկներին սովորեցնել ականների հայտնաբերման ու վնասազերծման, ինչպես նաեւ ականապատման գործը: Սակրավորը կյանքում մի անգամ է սխալվում, բայց Համլետն այնքան լավ էր տիրապետում մասնագիտությանը, որ գործունեության ընթացքում ոչ մի զոհ չտվեց:

1991-ի ձմեռնամուտին Համլետ Մինասյանը Հայաստանի հյուսիսարեւելյան սահմաններում էր, երբ Շահումյանի շրջանում իրավիճակը կտրուկ սրվեց: Դեկտեմբերի 6-ին գործուղվում է հատուկ շրջան, Շահումյան` այդտեղի կամավորական ջոկատների հետ կատարելու  կարեւոր առաջադրանքներ: Թեեւ ականազերծման ու ականապատման աշխատանքները կատարել էր (դեկտեմբերի 10-ին էր), վճռեց անձամբ մասնակցել սպասվող մարտին` ոչնչացնելու շրջանի համար սպառնալիք ներկայացնող ադրբեջանական հենակետը` տեղադրված Թոդան գյուղում: Մարտի ավարտական փուլում Համլետ Մինասյանը մահացու վիրավորվում է: Մարտերի դադարի պահերին Համլետ Մինասյանն իր խոհերը թղթին էր հանձնում: Մահվանից մի քանի օր առաջ Թոդանի դիրքերում գրեց իր վերջին բանաստեղծությունը.
Ախ, եթե ընկնեմ հանուն Արցախի,
Շաղ չտաք շիրմիս ծաղիկներ ու լաց,
Տղերք, ջնջեցեք թշնամուն վայրի,
Որ հայոց հողում ես ննջեմ խաղաղ:

Նահատակ ազատամարտիկի 55-րդ տարեդարձին է նվիրված «Համլետ Մինասյան. սակրավոր Համո» գիրք- հուշամատյանը, որ ընթերցողի սեղանին դրվեց վերջերս: Այն բացվում է զինվորականի հոր` Լալազար Մինասյանի «Իմ օջախի մինուճարը» խոսքով, որտեղ նա գրում է, թե իր կյանքի «խոր աշնանը» մտահղացում ծնվեց, քանի դեռ կենդանի է, մարտական ընկերների հետ հրատարակել մի գիրք- հավաքածու: Դա լույս ընծայվեց Համլետ Մինասյանի որդու` «Օնլայն Տրեյդ ինտերնետ» ընկերության (Մոսկվա) կառավարիչ Արսեն Մինասյանի հովանավորությամբ: Գիրքը հիմնականում բովանդակում է 1991-2012 թվականներին պարբերական մամուլում հրատարակված հոդվածները եւ մարտական ընկերների հիշողությունները, «Համլետ Մինասյանի կյանքը լուսանկարներում» շարքը եւ բանաստեղծություններ:

Հանրապետության զինված ուժերի հետախուզության նախկին պետ Իվան Ղուկասովը, բնութագրելով Համլետին, գրում է. «Բարի անձնավորություն էր, եւ ամեն անգամ նրա մասին խոսելիս շուրջս բարությամբ է լցվում ամեն ինչ, եւ ցանկանում եմ, որ բոլոր ճանաչողների մեջ այդպես լինի: Եւ իրոք այդպես է: Այդպես են նրան հիշում հետը շփված բարձրաստիճան զինվորականները»: Իսկ Արցախի հերոս, գեներալ- մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը նկատում է, որ Համլետն ընտրել էր զինվորական բարդ մասնագիտություն եւ չէր սխալվել, քանի որ այդ մասնագիտությունը մեծ հաջողություն բերեց մեր նորաստեղծ բանակին: Նրա զինվորական ծառայությունը խորհրդային բանակում անցել էր հարավից մինչեւ Հեռավոր արեւելք, որտեղ էլ ձեւավորվել էր որպես արհեստավարժ սպա:

Ուշագրավ մի դրվագ էլ ներկայացնում է գեներալ- գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը. «Ես շատ էի վստահում Համլետին, երեւի բոլորից ավելի, որովհետեւ միշտ լիուլի արդարացրել է իմ սպասելիքները: Միայն Նյուվադիի գրավման օրինակը, որի նախապատրաստական աշխատանքները կատարել է ինքը (հետախուզություն, քարտեզագրում, ուժերի բաշխում, հրետակոծություն եւ այլն) հերիք էր պատկերացում կազմելու նրա անսպառ երեւակայության եւ զինվորական գործի տաղանդով օժտված լինելու մասին: Ուստի խիստ հրաման տվեցի` չմասնակցել ռազմական գործողություններին: Հրամայեցի, բայց ինքս էլ գիտեի, որ հրամանին նա չի սիրում ենթարկվել: Նա սիրում էր լինել առաջին գծում»:

Եւ այսպես հոդվածներ, հուշեր, կարծիքներ, որոնցով ամբողջանում է Շահումյանի շրջանում նահատակված հետախույզ, սակրավոր, կադրային սպա Համլետ Մինասյանի կերպարը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08