«Հույս ունենք լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն». Արմեն Գրիգորյան

02.06.2022 20:53
2654

«Սահմանային ցանկացած լարում բացասաբար է ազդում բանակցությունների վրա», - այսօր ճեպազրույցում հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպի մասին, երբ Սյունիքում սպանվեց շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը։

«Բնականաբար, ցանկացած լարում սահմանին բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա, և դա նաև պատճառ է եղել, որ մենք դեռևս սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի։ Ի դեպ, սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում, մենք կքննարկենք և հույս ունենք լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն», - ասաց Գրիգորյանը։

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հայ-ադրբեջանական սահմանին առաջին հանդիպումից հետո սահմանազատման հարցով հանձնաժողովի հաջորդ հանդիպումը պետք է կայանա Մոսկվայում։ Այս հանդիպման օրն առայժմ հայտնի չէ, թեև, ըստ նախնական հայտարարությունների, այն պետք է տեղի ունենար այս շաբաթ։ Համենայն դեպս, այդ մասին նշել էր և' Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և' Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Օրակարգում, բնակաբար, լինելու է սահմանազատմանը և սահմանագծմանը կամ սահմանանշմանը վերաբերող հարցեր, այսինքն՝ առաջին հանդիպմանը որպես շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը շարունակեն քննարկել, թե ինչպես ենք մենք առաջ գնալու այս գործընթացում», - հավելեց Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նկատում է, որ բրյուսելյան վերջին Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ադրբեջանական կողմը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, թե Հայաստանը համաձայն է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Նաև պնդել էր, թե ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների «Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն սարերի հետևում չէ։

«Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ մենք ինչ բանակցում ենք, հրապարակային կոմունիկացնում ենք, որևէ մեր գործընկերների կողմից հերքում չի եղել։ Ավելին, հաստատել են, որ քննարկվում է այն, ինչ մենք կոմունիկացնում ենք», - նշեց Գրիգորյանը։

Փաշինյան - Ալիև հանդիպումից 10 օր անց պարզաբանմամբ հանդես եկավ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակը՝ հայտարարելով, որ երկու կողմերը Բրյուսելում հաստատել էին, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի առնչությամբ «արտատարածքային պահանջներ չկան»:

Ինչո՞ւ էր անհրաժեշտություն առաջացել, որ Միշելի գրասենյակը հանդես գար հայտարարությամբ, արդյո՞ք հայկական կողմն է դիմել, հետաքրքրվեցինք Գրիգորյանից։ «Բնականաբար, հենց մայիսի 22-ի հանդիպումից հետո մենք շարունակական աշխատել ենք Բրյուսելի հետ, և բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են և չեն համապատասխանում այն օրակարգին, որը քննարկվել է Բրյուսելում, մենք մեր գործընկերների հետ այդ հարցի և հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք ունենում և բարձրացնում ենք այս հարցերը»։

Չնայած հայկական կողմից շարունակ հնչող հավաստիացումներին, որ Սյունիքով անցնող միջացք չի լինելու, այնուամենանիվ ընդդմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կասկածներ ունի, որ երևանը հնարավոր է չկարողանա դիմակայել ճնշումներին, ինչպես օրինակ, ըստ Աբրահամյանի, Կապանով անցնող ճանապարհի մի հատվածի պարագայում էր, որտեղ ադրբեջանական հենակետեր տեղադրվեցին. - «Այս պահին շատ դժվար է ասել, թե իրականում մենք ինչ կունենանք մեկ ամիս հետո, երկու ամիս հետո, մեկ տարի հետո։ Բայց ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական ճնշումները միջանցք ունենալու մասով գնալով ուժեղանալու են և դրանք տարբեր փուլերում վերածվելու են ժամկետների և ուժի կիրառման սպառնալիքի»։

Ադբեջանի վարած քաղաքականության պայմաններում պետք է շարունակ սպասել ճնշումների և' դիվանագիտական դաշտում և' սահմաններին, կածում է Աբրահամյանը՝ անկախ նրանցից սահմանզատման կամ այլ հարցերով բանակցություններ վարվում են թե ոչ. - «Սյունիքում տեղի ունեցած այդ միջադեպը ցույց է տալիս, որ հավաստիացումները, որ սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո իրավիճակը կայունանալու է, չեն համապատասխանում իրականությանը»։

Այսօր փոխվարչապետ Մհեր Գրգիորյանի գրասենյակից մեզ չհաջողվեց պարզել, թե սահմանազատման հարցով հանձնաժողովի մոսկովյան հանդիպումը է երբ է նախատեսված։

azatutyun.am

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47