Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍԻՍԻԱՆԻ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ

31.01.2019 16:21
1642

www.syuniacyerkir.am կայքում Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներն այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին բաց նամակ են հղել՝ բողոքելով, որ տարիներ շարունակ դպրոցում ֆիզկուլտուրա առարկան չեն պարապում, քանի որ մարզադահլիճի հատակը փլվել է, չկա նաեւ խաղահրապարակ: 
Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարության որոշումով կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար գումար էր հատկացվել: Այդ որոշմամբ լուծվող խնդիրների շարքում հատկացում կա նաեւ մարզի չորս դպրոցների համար, այդ թվում՝ 20 մլն դրամ կուղղվի Սիսիանի թիվ 4 դպրոցի մարզադահլիճի նորոգմանը: 
Գումարները փոխանցվել են ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամին, որն էլ համակարգում է վերոնշյալ աշխատանքները: Այս ընթացքում ավարտվել են նախագծանախահաշվային աշխատանքները, մոտ օրերս Սիսիանի 4-րդ դպրոցի մարզադահլիճի շինաշխատանքների համար մրցույթ կհայտարարվի, շինարարի ընտրությունից հետո արդեն օրենքով սահմանված ժամկետներում կսկսվի նորոգումը: 
Կառավարության նույն որոշմամբ կատարվելիք աշխատանքների շարքում այս տարի նաեւ Օխտարի դպրոցի տանիքի նորոգումն է, Խնձորեսկի դպրոցի պատուհանների փոխումն ու տանիքի վերանորոգումը եւ Գորիսի թիվ 5 դպրոցի մարզադահլիճի վերանորոգումն ու ջեռուցումը: 
Նշենք նաեւ, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն առաջիկայում կայցելի նշված 4 դպրոցները:

Սյունիքի մարզպետարան/Syunik Regional Administration

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34