Իլհամ Ալիևը հայտնել է Ադրբեջանում Bayraktar կենտրոն հիմնելու մասին

29.04.2023 16:09
902

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում ապրիլի 29-ին կազմակերպված Teknofest տեխնոլոգիական փառատոնի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանում հիմնվելու է թուրքական ռազմական Baykar ընկերության Bayraktar կենտրոնը։ Ալիևը մասնավորապես հայտնել է, որ այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, երբ ապրիլի սկզբին Baykar ընկերության տնօրեն Սելչուկ Բայրաքթարն այցելել էր Բաքու։ 

«Մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանում Bayraktar կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Առաջիկայում Ադրբեջանում Bayraktar կենտրոն կհիմնվի։ Այնտեղ կրթական և արտադրական գործունեություն կծավալվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ այդ այցի շրջանակում Սելչուկ Բայրաքթարն իրեն նվիրել է ընկերության նոր արտադրանքի՝ Kızıl Elma-ի (թարգմ․ - «կարմիր խնձոր») մակետը։ Այն ռեակտիվ, գերձայնային անօդաչու մարտական թռչող սարք է, որը կարողանում է թռիչքներ իրականացնել ցածր բարձրությունների վրա, ինչի շնորհիվ դժվար է հայտնաբերվում։ «Հուսով եմ, որ մոտ ապագայում Kızıl Elma-ն Ադրբեջանի երկնքում էլ կլինի»,- հայտարարել է Ալիևը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40