Ի՞նչ պետք է անենք ապրիլի 24-ից հետո․ Թաթոյանի կարևոր հարցադրումն ու 6 առաջարկները

28.04.2026 16:30
338


 

Ապրիլի 24-ն անցավ, բայց ինձ համար դեռ մեկ կարևոր հարց կա. ի՞նչ ենք մենք անում իրականում ապրիլի 25-ից հետո: Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արդյո՞ք ապրիլի 24-ը դառնալու է սիմվոլիկ օր, երբ տարվա մեջ ընդամենը մեկ անգամ ենք մենք հիշում Հայոց ցեղասպանության մասին: Ու անգամ, եթե այն լինի ընդամենը որպես հիշողություն, չի՞ վերածվի երբեք աշխատանքի և կմնա որպես արարողություն: Դրա համար ապրիլի 24-ը պետք է լինի հաշվետվության օր, երբ պետությունը հանրությանը կներկայացնի, թե նախորդ տարվա ընթացքում ի՞նչ քայլեր է ձեռնարկել, ի՞նչ ծրագրեր է իրականացնել ու ի՞նչ արդյունքներ ունի կապված Հայոց ցեղասպանության հարցի հետ։

Սա է միասնության թևերի դիրքորոշումը ու մենք այս կապակցությամբ առաջարկում ենք վեց հիմնական քայլ։

Քայլ 1. ձայների արխիվ։ Այստեղ մենք պետք է հավաքագրենք, թվայնացնենք ու պահպանենք ցեղասպանությունից փրկվածների, ցեղասպանության զոհերի ժառանգների վկայությունները։ Մեզ այս ամենը պետք է, ոչ թե ընդամենը ալբոմների համար, որպես լուսանկարներ կամ պատկերներ, կամ ինչ-որ հայտարարություններ, այլ պետք է որպես համակարգված ենթակառուցվածք, որը մենք պետք է պահպանենք անգամ ունենալով նաև քաղաքների, գյուղերի մասին տվյալներ, յուրաքանչյուր ընտանիքի հնարավորինս տվյալներ, այդ թվում անուն-ազգանուններով։

Քայլ 2. կրթություն։ Մենք պետք է ոչ թե մտածենք առավելագույնը մեկ առարկա ունենալու մասին ցեղասպանության հարցերին վերաբերող կամ դասընթացներ, այլ պետք է ամբողջ ուսումնական պրոցեսի միջով անցկացնենք այս թեմաները՝ իրավունք, գրականություն, պատմություն, մշակույթ։ Մեր երեխաները պետք է իմանան ոչ այնքան, թե ինչ է եղել, այլ թե ինչպես է եղել, ինչու է եղել և ինչպես անել, որպեսզի ապագայում թույլ չտալ դրա կրկնությունը։

Քայլ 3. Միջազգային ակադեմիական ինստիտուտ։ Մենք սա կարող ենք ստեղծել և զարգացնել ցեղասպանության թանգարան ինստիտուտի բազայի վրա, բայց այն պետք է լինի միջազգային մակարդակի հզոր ինստիտուտ, որը կազդի նաև միջազգային քաղաքականության վրա, կմասնակցի Հայաստանի պետական քաղաքականությանը։

Քայլ 4. Իրավական և դիվանագիտական աշխատանք։ Այստեղ շատ կարևոր է նկատի ունենալ, որ Ցեղասպանության ճանաչումն ինքնին ինքնանպատակ չէ, այլ դրան պետք է հաջորդի և դրա հետ կապված լինեն իրավական և դիվանագիտական աշխատանք, կապված մեր իրավունքների պաշտպանության հետ, կապված նրա հետ, թե ինչ նպաստ ենք բերում համաշխարհային միջազգային համակարգին՝ կապված ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության առհասարակ որպես հանցագործությունների դեմ պայքարի հետ։

Քայլ 5. Ծագումնաբանություն և վերամիավորում։ Ցեղասպանության արդյունքում աշխարհով մեկ սփռվեց հայ ժողովուրդը, և հիմա կան բազմաթիվ երկրներ, որտեղ մեր հայրենակիցները բնակվում են և կանգնած են ինքնությունը կորցնելու շեմին։ Թուրքիայում այսօր կան մահմեդականացված հայեր, որոնք ունեն իրավունք ու Հայաստանը պարտավոր է ապահովել նրանց հետ կապը, նաև ստեղծել նրանց համար հայրենիք վերադառնալու հնարավորություն։

Քայլ 6. Մշակույթը որպես ժառանգություն։ Գրականություն, երաժշտություն, կինո, մենք այս ամենը նույնպես պետք է զարգացնենք և փոխանցենք սերնդե սերունդ, ոչ թե ընդամենը որպես քարոզչության ֆինանսավորում, այլ սերունդներին փոխանցելու ենթակա գիտելիք։

Ես ինքս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգ եմ, 1820-ականների վերջին իմ ընտանիքը Արևմտյան Հայաստանի Ալաշկերտից գաղթեց Հայաստան, Ներքին Գետաշեն գյուղում հիմնեցին ջրաղաց, ոչ միայն սեփական ընտանիքը, երեխաներին կերակրելու համար, այլ նաև համայնքին ծառայեցնելու, օգնելու համար։ Բայց արդեն 85 տարի անց նրանց հայրենիքում այլևս հայեր չէին ապրում։ Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ մենք կարող ենք հրաժարվել մեր պատմությունից։ Իհարկե ոչ։ Արդյոք մեր այս ամենը նշանակում է, որ մենք կարող ենք չհիշել մեր պատմությունը՝ հույսը դնելով ինչ-որ մեկի բարեհաճությանը։ Իհարկե ոչ։ Եվ արդյոք այս ամենը նշանակում է, որ Հայոց ցեղասպանություն նշանակում է տխրություն և ատելություն։ Իհարկե ոչ։ Այստեղ արդեն խոսքը պետք է վերաբերի քաղաքականությանը, երկրի ապագային, պետությունը առաջ տանելուն, և մենք պարտավոր ենք դրա համար լինել միասնական, բոլոր քայլերը ձեռնարկել, որովհետև երկիրը առաջ տանելու, միասնական լինելու համար՝ միավորված մեր ճակատագրով ու ինքնությամբ, որպեսզի մեր հաջորդ սերունդները տեսնեն ու արձանագրեն, որ իրենց նախնիները թեկուզ ենթարկվել են ցեղասպանության, բայց չեն վհատվել և երկիրը առաջ են տարել ու իրենց համար թողել են հզոր պետություն»։

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46