Ինչո՞ւ է Ալիևը շտապում հանդիպել Փաշինյանին

06.01.2021 21:19
1466

Տարատեսակ աղբյուրներ հայտնում են, որ առաջիկա օրերին Մոսկվայում  սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև գագաթնաժողով։ Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն օրերս, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Մոսկվայում նախատեսվում է եռակողմ բարձրաստիճան հանդիպում, որի հավանական ամսաթիվ է նշվում հունվարի 11–ը, թեև գործակալությունը նաև նշել էր, որ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չունի։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, դատելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միտումներից, այս հանդիպմամբ, կարծես, առավելապես հետաքրքրված է Ադրբեջանը, որը հետաքրքրված է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության ամրապնդմամբ և արագ առարկայացմամբ, քանի որ մի շարք վտանգներ է տեսնում և կանխատեսում։

Դրանցից առաջինն, ըստ նրա, այն է, որ ակնկալվում է՝ Արևմուտքը, մասնավորապես՝ Մինսկի խումբը, հակախաղ է սկսելու այս հայտարարության դեմ, որի նախերգանքի ականատեսը եղանք դրա ստորագրումից անմիջապես հետո, երբ արևմտյան արտգործնախարարները սկսեցին մեղադրել Ռուսաստանին այս հարցով Թուրքիայի հետ համագործակցելու, ինչպես նաև հայտարարության բովանդակության մասին չտեղակացնելու մեջ։

«Չենք կարող ասել, թե կոնկրետ ինչ քայլեր կնախաձեռնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, սակայն հայտարարության վերջնական ամրապնդումից հետո դրանք ևս գուցե չեզոքանան կամ նրանց գործունեության դաշտն է՛լ ավելի նեղանա, այդ պատճառով շտապում են, քանի դեռ տոներից հետո ակտիվ աշխատանքը չի վերսկսվել։

Ինչպես գիտենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը և ընդհանրապես Արևմուտքն այս հայտարարությունից հետո հակամարտության արևմտյան օրակարգի փնտրտուքի մեջ են, որը թույլ կտա Արևմուտքին ինչ-որ դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում և միանշանակ այդ ուղղությամբ քայլեր են լինելու։ Հայտնի է նաև, որ ՌԴ-ն դեմ չէ Մինսկի խմբին և դիտարկում է աշխատանք այդ ձևաչափի շրջանակում, սակայն հարց է, թե երբ և ինչ հարցերի շուրջ։ Այսինքն՝ կոնսենսուս է հարկավոր։

Բացի այս ամենից, Իսրայել-Իրան հարաբերություններում է լարվածություն սպասվում, այդ դեպքում զարգացումները կարող են տարածաշրջանի համար ցավալի լինել, ամեն դեպքում փորձագետները շարունակում են այս թեման ուշադրության կենտրոնում պահել, լարվածության դեպքում դիվանագիտական գործընթացը և պատերազմի արդյունքները կարող են կրկին հայտնվել Ադրբեջանի տեսանկյունից վտանգի տակ»,- ասաց Տարասովը։

Նրա կարծիքով, Բաքուն կփորձի ստեղծված իրավիճակը, հաղթողի դիրքերը հնարավորինս ամրապնդել և շահույթներ ստանալ իրավիճակից, քաղել այն, ինչ հնարավոր է։

Տարասովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է ընդամենը հրադադարի հայտարարություն և դա կարող է ամրապնդվել տարատեսակ ձևաչափերի փաստաթղթերով։ Նրա խոսքով, Ալիևը շտապում է նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումների պատճառով, քանի որ Փաշինյանի ներքին դիրքերը թուլացած և անկայուն են, իսկ Բաքվում հասկանում են, որ հայտարարությունն ամրապնդող այլ փաստաթուղթ կարող են ստորագրել միայն Փաշինյանի հետ, իսկ այս հայտարարությունից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու հետպատերազմյան հետևանքների ֆոնին Փաշինյանին դա անելը բարդ է։

«Իրավիճակն Ալիևի համար ավելի հեշտ է, քանի որ պատերազմից հետո, հաղթանակից հետո նրա միակ խնդիրը դա պահպանելն է և այն ձևաչափում, որով այն ամրագրվել է։ Սա հաշվի առնելով, եթե նման հանդիպում իսկապես կայանա, ապա դրա բովանդակությունը բավականին հետաքրքիր է լինելու»,- ասաց Տարասովը։

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23