Ինչով է պայմանավորված «Ֆակտորի Փրոդաքշնին» գերապատվություն տալու փաստը․ ԼՀԿ պատգամավորը հարցում է ուղարկել Փաշինյանին

29.04.2019 21:53
1050

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պետական գնումների օրինականության վերաբերյալ։

Հարցման տեքստը ստորեւ․

«Դեռեւս 2018 թվականին բարձրաձայնել եմ այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանը «Էրեբունի–Երեւան» 2800–ամյակի տոնակատարության միջոցառումների գնումը մեկ անձից կատարելով եւ չհայտարարելով համապատասխան մրցույթներ՝ խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի հոդված 3-ի 2-րդ մասի համաձայն՝ գնումների գործընթացը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա.

1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպում,

2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսում,

3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ,կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

Միեւնույն ժամանակ օրենքի հոդված 7-ը սահմանում է գնումներին մասնակցելու հավասարությունը՝ «Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք»:

«Էրեբունի–Երեւան 2800–ամյակի տոնակատարության շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ, եւ դրանք չեն կնքվել բաց, հրապարակային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ: Ավելին՝ այդ պայմանագրերը չեն ուղարկվել armeps համակարգ եւ չեն հրապարակվել gnumner.am համակարգում:

Գնումների նույն պրակտիկան արձանագրվել է նաեւ ամանորյա տոնակատարությունները նախաձեռնելիս եւ պետական բյուջեից 30 միլիոն դրամ է հատկացվել մեկ անձից գնում կատարելու համար:

Հատկանշական է, որ մեկ անձից գնումների դեպքում նախապատվությունը հիմնականում տրվում է մեկ ընկերության: Օրինակ՝ 2018 թ․ դեկտեմբերի 13-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ «Ֆակտորի Փրոդաքշնին» հնարավորություն է տրվել կազմակերպել Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, Ամանորի տոների, Երեւան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումները: Այս գնումը կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը վճարել է ընդհանուր 54 միլիոն դրամ (30 միլիոն դրամ Ամանորի եւ 20 միլիոն դրամ՝ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ:)

«Ֆակտորի Փրոդաքշնը» արտոնություն է ստացել նաեւ Արտաքին Գործերի նախարարության կողմից հայտարարված մրցույթի կազմակերպման դեպքում. նրանց համար գնումը կազմակերպվել է մեկ անձից այն հիմնավորմամբ, որ գնման ենթակա ապրանքը բացառիկ է եղել: Խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին է: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայությունների գինը եղել է 54 միլիոն 790 հազար դրամ:

2019 թվականի ապրիլի 27-ի՝ Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսվել է 124 մլն ՀՀ դրամ, որի շուրջ մեկ քառորդի՝ 25 մլն 20 հազար դրամի գնումը կատարվել է վերոհիշյալ ընկերությունից: «Գնումների մասին» ՀՀ օրենքը հոդված 23-ը հստակ սահմանում է մեկ անձից գնումներ կատարելու պայմանները եւ Երեւան քաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների համար գնված ծառայությունների դեպքում այդ պայմաններից որեւէ մեկը կիրառելի չէ եւ բացառիկ բնույթ չի կրում:

Մինչեւ այժմ տոնակատարությունների համար մեկ անձից կատարված գնումները պատճառաբանվել են ժամանակի սղությամբ եւ անհետաձգելի պահանջով:

Հարկ է նշել, որ այս դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի Հոդված 20-ի 4-րդ կետը սահմանում է բաց մրցույթի կիրառման ավելի սեղմ ժամկետներ՝

4. Եթե արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ հայտերի ներկայացման համար սույն հոդվածի 2-րդ մասով կամ 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումն անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը առնվազն տասնհինգ օրացուցային օր է:

Այսպիսով մի շարք ընկերություններ, որոնք ցանկություն են ունեցել իրենց ծառայությունները եւս առաջարկելու, սակայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ մրցակցային գնումների նախընտրության հետեւանքով զրկվել են այդ հնարավորությունից: Սա փաստում այն մասին, որ մեկ անձից գնումը շաւոնակում է մնալ նախընտրելի ընթացակարգ, այնինչ պետք է իրականացվեր միայն օրենքով սահմանված դեպքերում:

Այսպիսով, ծառայությունների մատուցման ոլորտում հայտնվում են մենաշնորհ դիրք ունեցող ընկերություններ, ինչը ձեւավորում է խիստ հակամրցակցային միջավայր եւ անհավասար պայմանններ այլ ընկերությունների համար:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, խնդրում եմ ներկայացնել պարզաբանումներ հետեւալի մասին.

1. Ինչու են Քաղաքացու օրվա համար նախապես ծրագրված միջոցառումների կազմակերպման համար պետական մարմինները ծառայություններ ձեռք բերել բացառապես մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:

2. Ինչով է պայմանավորված 2017 թվականին հիմնադրված «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության ծառայություններին գերապատվություն տալու եւ այլ ընկերությունների համար հակամրցակցային դաշտ ձեւավորելու փաստը»:

news.am

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»

14.07.2026 11:43