Ինչպես է 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում հայտնվել ադրբեջանցի հեղինակի պատմվածքը

06.02.2024 22:40
3854

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում օրերս տարածվել էր տեղեկություն, թե 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում ներառվել է ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն։

«Ադրբեջանցի գրող Արզու Սոլթանի պատմվածքը հայերեն է թարգմանվել ու հրատարակվել 5-րդ դասարանի «Մայրենի» դասագրքում, որտեղ, սակայն, այն ներկայացվում է որպես հայ հեղինակի ստեղծագործություն»,- նշվում է «ArmeniaTV» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի փետրվարի 2-ի ռեպորտաժում։

Այնուհետև դասագրքի համահեղինակն ու մի շարք լրատվամիջոցներ հանդես եկան հերքումով՝ պնդելով, թե պատմվածքի հեղինակը հայ է։

#CivilNetCheck-ը ուսումնասիրեց շրջանառվող պնդումները՝ փորձելով պարզել իրականությունը։

Խառնաշփոթի պատճառը

2023-ին տպագրված 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում ներառված է «Մեր բակի պատմությունը» պատմվածքը (էջ 107), որի հեղինակ է նշված Արթուր Մանուկյանը։ Մինչդեռ, դեռ 2008-ին տպագրված «Մանկական պատմվածքների ժողովածու» գրքում նույն վերնագրով, նույն բովանդակությամբ պատմվածքի հեղինակ նշված է ադրբեջանցի Արզու Սուլթանին։

«Մանկական պատմվածքների ժողովածուն» լույս էր տեսել «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակում։ Դրանում զետեղվել էին պատմվածքներ, որոնք մշակվել են երեք երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) հեղինակների կողմից՝ ռուսերեն գրված սցենարների հիման վրա:

Դասագրքի համահեղինակը հերյուրանք է համարում, բայց ապացույց չունի

«Մայրենի» առարկայի դասագրքի համահեղինակ Աշոտ Գալստյանը մի շարք լրատվականների հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե պատմվածքի հեղինակը ադրբեջանցի է։ Aravot.am-ի հետ զրույցում Գալստյանը հարց է ուղղել, թե որտե՞ղ է ապացուցված, որ դա ադրբեջանցի հեղինակի նյութ է։ Դեռ ավելին, նա ակնարկել է հակառակը, թե հնարավոր է, որ ադրբեջանցի հեղինակն է հայկական պատմվածքը իրեն վերագրել։

«Մի գրքում նման մի տեքստ ներկայացված է՝ ըստ ադրբեջանական գրողի: Քանի՞ նման դեպք ունենք, որ ադրբեջանցիները շատ հանգիստ յուրացնում են հայկական երգն ու երաժշտությունը, պատմական հուշարձանները, գրողներին ու գրական ժառանգությունը»,- ասել է նա։

#CivilNetCheck-ի հետ զրույցում էլ Գալստյանը պնդեց, թե տեքստը չի կարող ադրբեջանական լինել, քանի որ «ուղնուծուծով» հայկական է։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ պատմվածքի հերոսներն ունեն հայկական անուններ։

Մեր հարցին, թե արդյոք ծանո՞թ է պատվածքի հեղինակ Արթուր Մանուկյանին, պատասխանեց՝ ոչ։ Գալստյանը պարզաբանեց, որ տեքստը վերցրել են Ֆեյսբուք սոցիալական հարթակից, հեղինակ Արթուր Մանուկյանին անձամբ չի ճանաչում, նրա մասին չի լսել ու խնդիր չի համարում, որ առանց հեղինակին ճանաչելու ու թույլտվությունը ստանալու «նրա պատմվածքը» ներառվել է հանրակրթական դպրոցի դասագրքում։

Այս քայլը Գալստյանը բացատրեց կրթության նոր չափորոշիչներով, որոնք թույլատրում են մեդիայից նյութեր ներառել հանրակրթական ծրագրերում։

Ինչ է հայտնի Արթուր Մանուկյանի և Արզու Սոլթանիի մասին

#CivilNetCheck-ը փորձեց տեղեկություններ գտնել Արթուր Մանուկյանի մասին։ 2008-ին տպագրված գրքում նրա անունը չկա ոչ հեղինակների, ոչ խմբագիրների, ոչ անգամ թարգմանիչների շարքում։ Բաց աղբյուրներում էլ նման հեղինակի մասին տեղեկություն չկա։ Այս անունը հանդիպում ենք ericuk.do.am դպրոցական ժամանցային կայքում, որտեղ 2013-ին հրապարակված է «Մեր բակի պատմությունը» պատմվածքը, որի հեղինակ արդեն նշված է Արթուր Մանուկյանը։ Կայքում պատմվածքին կից դրված է նույն նկարը, ինչ 2008-ին հրապարակված գրքում։

Մինդչեռ Արզու Սոլթանին Ադրբեջանում գործող լրագրող ու գրող է, որը գրում է նաև մանկական հեռուստահաղորդումների և ֆիլմերի սցենարներ։ Ինչպես տեղեկանում ենք համացանցից, նա նաև համագործակցել է շվեյցարական Save the Children հիմնադրամի հետ։

Ինչպես էր պատմվածքը 2008-ին տպագրվել հայերեն

Ինչպես վերևում նշեցինք, 2008-ին լույս տեսած «Մանկական պատմվածքների ժողովածուն» լույս էր տեսել «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

Save the children կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ կապ չհաջողվեց հաստատել, քանի որ այն 2020-ին դադարեցրել է իր գործունեությունն Հայաստանում։

Օրեր առաջ Լրատվամիջոցների հետ զրույցում «Մանկական պատմվածքների ժողովածու» գրքի թարգմանիչ Նունե Թորոսյանը պարզաբանել է, որ Save the Children-ի դրամաշնորհի շրջանակներում հայ, ադրբեջանցի և վրացի սցենարիստները մանկական ֆիլմի ռուսալեզու սցենարներ են մշակել, և ամեն հեղինակի հանձնարարվել է ֆիլմի թեմատիկ հատվածներից մեկը։

Ըստ Թորոսյանի՝ հետագայում կազմակերպության հայկական գրասենյակի աջակցությամբ որոշվել է ֆիլմի սցենարը վերածել պատմվածքների՝ տեղայնացնելով դրանք հայկական միջավայրին։ Հավանաբար հենց այդ պատճառով են գրքում զետեղված բոլոր պատմվածքների (այդ թվում՝ վրացի, ադրբեջանցի և հայ հեղինակների) հերոսները կրում հայկական անուններ՝ Անի, Կոկո, Լուսինե, Տիգրան և այլն։

Պատմվածքները մշակվել և հայկական միջավայրին են համապատասխանեցվել Բերնարդինե Սարգսյանի կողմից։ Եվ այս գիրքը 2008-ին երաշխավորվել է կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից։ Ավելին՝ այս ժողովածուն մի քանի անգամ վերահրատարակվել է։

Այսպիսով, «Մեր բակի պատմությունը» պատմվածքը սկզբնապես հեղինակել է ադրբեջանցի սցենարիստ ու լրագրող Արզու Սոլթանը՝ Save the Children-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Պատմվածքը հետագայում հայաֆիկացվել է ու վերահրատարակվել՝ հերոսներին հայկական անուններ վերագրելով։ Իսկ «Մայրենի» 5 դասագրքում փաստացի օգտագործվել է 2013թ․ դպրոցական ժամանցային կայքում տեղադրված նույն տեքստը՝ կեղծ հեղինակի անվան տակ։

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40