Ինչպիսի՞ գնահատման համակարգ է նախատեսում նոր չափորոշիչը

10.07.2020 14:31
2168

Երեկվա դրությամբ հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը e-draft.am հարթակում ունեցել է շուրջ 23 հազար դիտում, միայն այս հարթակում ստացված առաջարկները շուրջ հարյուրն են, Պարադիգմա կրթական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած քննարկումը դիտել են շուրջ 96 հազար հոգի, իսկ դրանից հետո հիմնադրամի միջոցով նախարարություն փոխանցել ավելի քան երկու հազար առաջարկներ ու դիտարկումներ, այս ընթացքում նախարարության ներկայացուցիչները մասնակցել են տասնյակից ավել քննարկումների, Ֆեյսբուք սոցցանցում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հուլիսի 9-ին միայն չափորոշչի մասով երկու հանրային քննարկման է մասնակցելու, որոնցից մեկը՝ ուսուցիչների հետ, նախարարության նախաձեռնությամբ։ Նա վտահ է, որ այս քննարկումների և առաջարկների արդյունքում չափորոշչի նախագիծը բարելավվելու է․ «Կարծում եմ՝ սա ավելի քան վկայում է գործընթացի մասնակցայնության մասին»։

Նոր չափորոշիչը, մասնավորապես, նախատեսում է հետևյալ գնահատման համակարգի կիրառում․

– 1-4 դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

– Միավորային գնահատումը կիրառվում է սկսած հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից:

– 7-12-րդ դասարանում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

– Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային և նախագծային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

– Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

– Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

– 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 41 կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննություների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխությանները իրականացվում է կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:

– Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

– Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:

Համացանցում ծավալվող քննարկման մասնակիցների մի մասը մտահոգություն է հայտնում, որ եթե երեխան այդ բազային տարիքում լավ կրթություն չստանա, նրա մտավոր զարգացումը հետ կմնա, իսկ տվյալ փոփոխությունները կարող են դուրս հանել սովորելու խթանը։

Մշակութաբան Վարդան Ջալոյանն, իր հերթին, կարծիք է հայտնում, որ նոր համակարգը ոչինչ չի ասում երեխայի մտավոր-հոգեբանական զարգացման մասին․ «Ինչ որ ուտոպիստական բաներ, չճնշել երեխային և այլն: Եկեք չճնշենք, բայց երեխային ավելի շատ հարկավոր է մտավոր զարգանալ այս տարիքում: Գնհատականը ձևական է. բայց այլ խթան էլ չի առաջարկվում երեխայի զարգացման համար: Այս տարիքում`7-12, երեխան ինքն է ձգտում ենթարկվել, արժանանալ ծնողների և ուսուցիչների դրվատանքին: Չօգտագործել երեխայի այս ձգտումը նրա զարգացման համար … աբսուրդ է»։

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10